Վիեննայի պետական օպերան չի չեղարկելու Պլաչիդո Դոմինգոյի համերգները
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիեննայի պետական օպերան չի չեղարկի օպերային երգիչ Պլաչիդո Դոմինգոյի ելույթները, որի նկատմամբ սեռական ոտնձգությունների մեղադրանքներ են առաջադրվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է օպերայի տնօրեն Դոմինիկ Մեյերը:
Ավստրիայի թատրոնը իրավաբանորեն հիմնավորված պատճառներ չի տեսնում Դոմինգոյի հետ առկա պարտավորագրերը չեղարկելու համար: Նա կկարողանա հանգիստ ելույթ ունենալ 2019 թվականի հոկտեմբերին եւ 2020 թվականի հունիսին Վիեննայում պլանավորված բեմադրություններում: Բացի այդ, Վիեննայի օպերան գնահատում Է երգչի գեղարվեստական տաղանդը եւ մարդկային որակները, ընդգծել Է տնօրենը:
«Ես ցնցված Էի, երբ մեղադրանքների մասին իմացա ԶԼՄ-ներից: Ես չեմ ցանկանում դրանց գնահատական տալ: Ես նաեւ չեմ ցանկանում հապճեպորեն մեղադրել Պլաչիդո Դոմինգոյին: Մենք ապրում ենք իրավական պետությունում, եւ փաստերն ինքնին խոսուն են. նրա դեմ չկա ո՛չ մեղադրական եզրակացություն, ո՛չ ոստիկանական հետաքննություն: Լոս Անջելեսի օպերան, որտեղ նա ղեկավար պաշտոն Է զբաղեցնում, ի տարբերություն Վիեննայի օպերայի, ստուգում Է սկսել, գործում Է անամեղության կանխավարկածը: Մեզ որեւիցե մեղադրանք հայտնի չԷ մեր պատասխանատվության ոլորտում»,- հայտարարել Է Մեյերը Ավստրիայի Մամուլի գործակալությանը:
Օգոստոս ամսին ութ երգչուհի եւ մեկ պարուհի Associated Press գործակալությանը հայտարարել Էին, որ 1980-ական թվականների վերջից տարբեր ժամանակներում ոտնձգությունների են ենթարկվել Դոմինգոյի կողմից: Առաջադրված մեղադրանքների պատճառով Սան-Ֆրանցիսկոյի օպերային թատրոնը չեղարկել Է տենորի մասնակցությամբ հոկտեմբերի 6-ին պլանավորված համերգը: Բացի այդ, Ֆիլադելֆիայի սիմֆոնիկ նվագախումբը հետ Է կանչել համերգին մասնակցելու Դոմինգոյի հրավերը, որ պլանավորված Էր սեպտեմբերի 18-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում