AM | RU
USD
EUR
RUB

Քոչարյանին ուղղված Պուտինի շնորհավորանքի մեսիջները. «Այլընտրանքային նախագծեր»

 

ԵՐԵՎԱՆ, 03 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորանքը Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրվա կապակցությամբ չի կարելի համարել անակնկալ։ Դա առաջին նման տեքստը չէ և ունի ենթատեքստ, որը Հայաստանում հասկանում են բոլորը։ Այդ ենթատեքստը պաշտոնական Մոսկվան ուժեղացնում է նաև տեխնոլոգիապես, օրինակ՝ համապետական TV-ներով ամբողջ օրը ուղերձը ընթերցելով։ Բայց սա հարցի մի կողմն է՝ ընթացիկ, քաղաքական։ Այս հարցն ունի նաև այլ՝ ավելի խորքային կողմ։

Ուղերձի փաստը և ուղերձի բովանդակությունը համարժեք, բայց նաև տարբեր հասկացություններ են, ընդ որում դրանք երբեմն ունենում են տարբեր թիրախներ և հասցեատերեր։

ՌԴ նախագահի ուղերձի մեջ, անձնական բարեմաղթանքներից հետո գալիս է մի ձևակերպում, որն իրենց կարող են թույլ տալ միայն գերտերությունների ղեկավարները և այն էլ՝ ժամանակի կտրվածքում հստակ ասելիք ձևակերպելու անհրաժեշտության պարագայում. «Դուք նշանակալի ավանդ եք ներդրել .... Անդրկովկասի անվտանգության և կայունության գործում»։

Դժվար թե ՌԴ նախագահը խնդիր էր դրել հիշեցնելու, որ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին մենք Ադրբեջանի հետ ունեցել ենք անհամեմատ խաղաղ սահմաններ։ Այդ դեպքում հասկանալ, թե ինչ է ասված ուղերձում, արդեն մեր պետության խնդիրն է և գտնվում է քաղաքական նախասիրությունների տիրույթից դուրս։

Խնդրի բանալին, ամենայն հավանականությամբ գտնվում է հետևյալ հարցի մեջ. ի՞նչ մեխանիզմներով էր Քոչարյանը կարողանում մեծ ավանդ ունենալ ամբողջ Հարավային Կովկասի անվտանգության և կայունության մեջ։ Մեխանիզմներն իրականում երկուսն են.

ա/ Ադրբեջանի հետ հավասարակշռության ապահովում՝ ոչ միայն տնտեսական զարգացման ցուցանիշների, այլև՝ զենքի և զինատեսակների տեխնոլոգիական հագեցվածության առումով, և

բ/ Ռուսաստանի հետ վստահելի ռազմավարական հարաբերությունների ապահովում։ Ասել է թե՝ այնքան ռազմավարական, որ Ռուսաստանի աջակցությամբ հնարավոր է եղել շատ երկար տարիներ ապահովել անվտանգություն և կայունություն Հարավային Կովկասում։

Ակնհայտ է, որ Հայաստանն իր ծավալներով և ռեսուրսներով այն պետությունը չէ, որից կախված լինի ամբողջ Հարավային Կովկասի կայունությունը, բայց Հայաստանը կարող է գրագետ քաղաքականությամբ, գերտերությունների հետ հավասարակշիռ հարաբերությունների միջոցով հասնել այդ անվտանգությանն ու կայունությանը. մի բան, որը Հայաստանի ստրատեգիական շահերից ամենաառաջնայինն է. այսօր և դեռ շատ երկար տասնամյակներ։

Որևէ կառավարություն՝ ո՛չ այս, ո՛չ հաջորդները չեն լինելու հավիտյան, բայց նրանց թույլ տված որոշ սխալներ կարող են պետության համար ունենալ խիստ երկարատև նշանակություն։

Առողջ պետություններում նման սխալներ թույլ չեն տրվում։ Հայաստանում նման սխալի հնարավորությունը ուղղակի պետք է բացառվի։ Մենք շատ հստակ պետք է հասկանանք, որ «Անդրկովկասում անվտանգության և կայունության» խախտումը մեզ համար նշանակում է ահռելի կորուստներ։ Հայաստանը պետք է հասկանա նաև, որ մենք կարող ենք թույլ չտալ այդպիսի սցենար, որ շատ բան կախված է մեզնից՝ ի հակադրություն այն լեգենդի, թե մեզնից բան կախված չէ։ Հայաստանը կարող է տարբեր հարթություններում՝ ռազմական, դիվանագիտական, դաշնակցային գրագետ քաղաքականության շնորհիվ ապահովել Հարավային Կովկասի անվտանգությունն ու կայունությունը, ինչը թարգմանաբար նշանակում է խաղաղ Հայաստան, խաղաղ Արցախ և կայուն զարգացում։

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

 

Լրահոս
Ֆինանսների նախարարը դեմ է առողջապահության պարտադիր ապահովագրության նախագծին ԱՄՆ-ը փորձում է տնտեսապես խեղդել Իրանին․ Սերգեյ Լավրով Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմն ավելի քան 130 անգամ Հայաստանում վերջին երեք տարիներին սեյսմիկ ցնցումների քանակն աճել է Գիտե՞ք մեր իրականության ամենասարսափելի բաներն ինչերն են... Ավերիչ երկրաշարժից 31 տարի է անցել. Նիկոլ Փաշինյանը Սպիտակում է Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալի հետ Պուտինը Գերմանիայից ժամանած գործարարների հետ հանդիպման ժամանակ գերմաներեն է խոսել (տեսանյութ) Զելենսկին հստակ արդյունքի է սպասում Պուտինի հետ հանդիպումից «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու Լրացավ 1988-ի ավերիչ երկրաշարժի 31-րդ տարելիցը ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ «Փաստ». Կունենա՞նք 2050-ին 5 մլն բնակչություն. թվերն այլ բան են փաստում «168 ժամ». Մենք շարժվում ենք այն օրակարգով, որը տարիներ շարունակ ունենք. Ադրբեջանի հարցերով փորձագետ «Հրապարակ». Ինչպե՞ս են տեղի ունենալու Ադրբեջանի ժողովրդի հետ բանակցությունները «Հրապարակ». Ամանորին կծախսվի մոտ 10 անգամ շատ գումար, քան Տարոն Մարգարյանի օրոք «Փաստ». Փաշինյանն հասարակության դժգոհ շերտին վերագրում է «չուզողի սինդրոմ» ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 7 Դեկտեմբերի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ Արցախի ժողովրդավարական զարգացմամբ շահագրգռված պետք է լինենք բոլորս. Աշոտ Ղուլյան Ախալքալաքում նույնպես կլինեն ցույցեր Հայաստանի ՏԿԵ փոխնախարարը «դուխով» ելույթ է ունեցել Բաքվում. «Բազար» է սկսվել Ամանորի միջոցառումներին ծախսում են 30 վերելակի գումար Քննարկվել է մինչև 2030 թվականը ԱՊՀ տնտեսական զարգացման ռազմավարության նախագիծը Մանրամասներ՝ Էջմիածնում տեղի ունեցած սպանության փորձից․ (Տեսանյութ) Ծիծաղելի է Սերժ Սարգսյանին նման մեղադրանք առաջադրելը, նա հափշտակող չէ․ Բարսեղ Բեգլարյան ՀՀ ԱԳ նախարարը Միրոսլավ Լայչակին ներկայացրել է ԼՂ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները ՊԵԿ. Հնարավորություն է ստեղծվում ներմուծել աջ ղեկով տրանսպորտային միջոցներ ՀՅԴ–ն երբևէ չի ղեկավարվել միանձնյա, ուր մնաց հանդուրժի որևէ մեկի կողմից ստվերային ղեկավարում. Հրանտ Մարգարյան ՀՀ-ի ու ԱՀ-ի անվտանգությունը կախված է Փաշինյանի քմահաճույքներից. Կոնստանտին Տեր-Նակալյան (տեսանյութ) Հայկական զինված ուժերն ամրապնդում են իրենց դիրքերը Զոհրաբ Մնացականյանն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը ԱՆ-ն հերքում է «Պյեռլուիջի Կոլինա» անունով քաղաքացի երեխա չի որդեգրել Ռուսաստանը պատասխանել է ԱՄՆ-ի կողմից նոր պատժամիջոցների կիրառմանը Որոշ ուղևորներ օդի տուրք չեն մուծի Ի՞նչ է մտածում Ռոբերտ Քոչարյանը՝ Սերժ Սարգսյանի գործի մասին. Փաստաբանի պատասխանը Գլխավոր դատախազությունը ստացել է Սերժ Սարգսյանի փաստաբանի բողոքը Քրեական գործ հարուցող մարմինները գործադիր իշխանության ազդեցության տակ են․ Ռոբերտ Քոչարյան «Ադեկվադ» միաբանության ասուլիսը՝ արցախյան հարցի շուրջ ծավալվող զարգացումների մասին․ ուղիղ Մեկուկես տարի անց իշխանությունը վերադարձավ Սերժ Սարգսյանի թողած բանակցային փաթեթին. Փաշինյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan