ՍԴ-ն Ռոբերտ Քոչարյանի գործով որոշումը կհրապարակի վաղը

ՍԴ-ն Ռոբերտ Քոչարյանի գործով որոշումը կհրապարակի վաղը

ԵՐԵՎԱՆ, 03 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.amՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի քննությունը շարունակվում է։ ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը լրագրողներին տեղեկացրեց, որ որոշումը, ամենայն հավականությամբ, կհրապարակվի վաղը օրվա երկրորդ կեսին։

Գործը քննվում է գրավոր ընթացակարգով։ Գործի քննությունը մեկնարկել էր այսօր ժամը 11։00-ին։

Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում Ռ. Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն ասել էր, որ ՍԴ-ն չի քննարկում ազատ կարձակվի Ռ. Քոչարյանը, թե ոչ, այլ քննարկում է Ռ. Քոչարյանի նկատմամբ կիրառված օրենքի սահմանադրականության հարցը, նաև այդ օրենքի սահմանադրականության հարցը ընդհանուր իրավասության դատարանների կողմից տրված մեկնաբանությունների լույսի ներքո։

Հետևեք մեզ նաև Telegram-ում