AM | RU
USD
EUR
RUB

Սյունիքում երկու հովվի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ երկու հովվի սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ինչպես հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2019թ. սեպտեմբերի 3-ին՝ ժամը 17:05-ին, Ոստիկանության Սիսիանի բաժնում քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Սյունիքի մարզի Տորունիք բնակավայրի արոտավայրում հայտնաբերել է հորը և համագյուղացուն՝ մահացած վիճակում:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական օպերատիվ-խումբը և հայտնաբերել Տորունիք բնակավայրի բնակիչ, 1968թ. ծնված տղամարդու դին՝ գլխի գագաթային շրջանի վնասվածքներով, և նույն բնակավայրի՝ 1992թ. ծնված երիտասարդին՝ կզակի ստորին հատվածում հրազենային վնասվածքով, ինչպես նաև՝ վերջինիս դիակի կողքին՝ 16 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացան:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ հարցաքննություններ, դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերցվել են փորձանմուշներ:

Տուժողներին հասցված մարմնական վնասվածքի բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դիակների դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Լրահոս
Կրակել են դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին Նոր նշանակում Գնա սուրճ խմի. հենց դու գնա խմի. խորհրդարանում կրքերը կրկին թեժ են Մահացել է Վրաստանի առաջին վարչապետը ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց քրեական ենթամշակույթի՝ «օրենքով գողերի» վերաբերյալ նախագիծը Գագիկ Խաչատրյանի որդին չի ձերբակալվել, նրան փողերի լվացման հոդվածով մեղադրանք չի առաջադրվել Իրանը ցանկանում է ֆրանսիական կամ ամերիկյան սարքավորումներով վերծանել սև արկղերի տվյալները ԱԺ նիստը՝ ուղիղ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ «Փաստ». Սահմանադրական փոփոխությունների իրականացումը պայմանավորված է միայն իշխանությունների շահերով «Իրավունք». ՊՎԾ-ում մսուր-մանկապարտեզային վիճակ է «Ժողովուրդ». Վարչապետի նախկին խոսնակը լրատվական կայք է բացում, թիմ է հավաքում «Հրապարակ». 2020-ն իշխանությունների համար կլինի լրատվամիջոցների դեմ խաչակրաց արշավանքի տարի «Ժողովուրդ»․ Կառավարությունը կողքից է հետևում «Գազպրոմ»-ին․ ինչ սպասել «Հրապարակ». Գյուղերում մորթը կրճատվել է. խանութներում ու շուկաներում խուսափում են առանց սպանդանոցի թղթի միս վերցնելուց «Փաստ». Նոր տարում նոր «վոյաժներ» «Ժողովուրդ». Բակերում արգելափակոցների տեղադրման գործընթացը՝ վերահսկողությունից դուրս «Հրապարակ». Հարցազրույցից հետո ԱԺ նախկին նախագահին հրավիրել են ՀՔԾ՝ բացատրություն տալու «Փաստ». Մսի սակավությունն ազդել է նաև մսամթերք արտադրող ընկերությունների արտադրության վրա Մահացել է ՊԲ պայմանագրային զինծառայող «Փաստ». Փոխատեղումներ՝ դիվանագիտական կորպուսում «Հրապարակ». ՀՔԾ-ն երկուշաբթի օրվանից սկսել է գաղտնալսել Հրայր Թովմասյանին «Հրապարակ». ՍԴ նախագահին վերագրվող գույքի իրական սեփականատերը ժամանել է Հայաստան՝ հարցաքննվելու ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 22 Հայտնի է ՌԴ նոր կառավարության կազմը. վարչապետ Միշուստինը 9 տեղակալ կունենա Պուտինը լուծարել է նախարարություններից մեկը Տեղի է ունեցել հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողով 2020 թ. գնաճը կլինի 4.5%, բնակչությունը զգալի կորուստներ կունենա. Սուրեն Պարսյան (տեսանյութ) Իրանի դեղին քարտը Փաշինյանին. Արմեն Աշոտյան Սերգեյ Շոյգուն կմնա Ռուսաստանի նոր կառավարության կազմում Գարիկ Սարգսյանը բողոքի ակցիայի մասնակից մսավաճառներին խոստացավ, որ իրենց խնդրի լուծումը կտա վարչապետը Դոնալդ Թրամփը չգիտի, որ Հնդկաստանը սահման ունի Չինաստանի հետ Իսպանիայի իշխանություններն արտակարգ կլիմայական իրավիճակ են հայտարարել երկրում Չէ տղերք, դուք նակխինների վերադարձից չեք այդքան վախենում... Եթե Սահմանադրության փոփոխություններ լինեն, առաջին հերթին պետք է վարչապետի լիազորությունները կրճատվեն. Իշխան Սաղաթելյան ՀՀ-ում սորոսական արդարադատության նշանակությունը ոստիկանական զորքերն են Անասնաբույծները և մսավաճառները հանդիպում են Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ․ ուղիղ Եթե մեր խնդիրը չլուծվեց, երեխաներին դպրոցից կհանենք ու դուրս կգանք պայքարի. անասնապահներ (տեսանյութ) Մարիամ ջան, պապային տանը հարց տուր` ինչո՞ւ այսպես եղավ, ո՞վ է ստեղծել այս գռեհիկ ալիքները ԱԺ-ում հայտարարությունների ժամ է․ ուղիղ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan