Բուժկենտրոնների տնօրենները ահազանգում են. ստանում են սպառնալիքներ՝ հանդես գալ նախարարին գովերգող հայտարարություններով

Բուժկենտրոնների տնօրենները ահազանգում են. ստանում են սպառնալիքներ՝ հանդես գալ նախարարին գովերգող հայտարարություններով

ԵՐԵՎԱՆ, 04 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Facebook: Առավոտից բուժկենտրոնների, մասնավորապես, պետական ենթակայության տակ գտնվող բուժկենտրոնների տնօրենները ահազանգում են, որ նախարարի մերձավոր շրջապատից ստանում են զանգեր և սպառնալիքներ, որ եթե ֆեյսբուքում ու մամուլում հանդես չգան նախարարին գովերգող հայտարարություններով, ապա կկորցնեն «նախարարի բարյացակամ վերաբերմունքը», ինչը նշանակում է, որ տեղի կունենան «ստուգումներ» և պետական միջոցների վերաբաշխում` ֆինանսավորումը կնվազի…

Ամոթ է: Այս հարցերով պետք է արդեն զբաղվեն իրավապահ մարմինները… սա պաշտոնական դիրքի չարաշահում է:

Հորդորում եմ բուժկենտրոնների տնօրեններին բարձրաձայնել այս հարցը ոչ թե իմ, այլ գոնե լրատվականների մոտ:

#վախկոտ

Գևորգ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում