AM | RU
USD
EUR
RUB

Ա. Վարդևանյան. ՍԴ-ն արձանագրում է՝ խախտվել է Ռ. Քոչարյանի անձնական ազատության իրավունքը

 

ԵՐԵՎԱՆ, 04 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.amՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածն այնքանով, որքանով չի նախատեսում որևէ նորմ, որևէ կարգավորում հատուկ պաշտպանության միջոցներով օժտված պաշտոնատար անձանց համար, ինչպես օրինակ գործառութային անձեռնմխելիությամբ օժտված է ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, դրանով հակասահմանադրական է, Սահմանադրությանը հակասող և անվավեր։ Լրագրողներին ասաց Սահմանադրական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերը ներկայացնող Արամ Վարդևանյանը՝ Սահմանադրական դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ դիմիումի քննության արդյունքում կայացրած որոշման հրապարակումից հետո։

Նա նշեց, որ հենց դրանով խախտվել է երկրորդ նախագահի ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածով երաշխավորված անձնական ազատության իրավունքը, այսինքն անձնական ազատության իրավունքը կարող է խախտվել այն դեպքերում, երբ այն սահմանափակվում է, տվյալ դեպքում երկրորդ նախագահի անձնական ազատությունը սահմանափակվել է ու սահմանափակված է ներկայումս, դրանով իսկ այն հակասում է ՀՀ Սահմանադրության անձնական ազատության իրավունքին, 61-րդ և 63-րդ հոդվածները նախատեսում են արդար դատաքննության իրավունքը, իսկ 78-րդ հոդվածը վերաբերում է ընթացակարագային և կառուցակարգային երաշխիքներին և որոշակիությանը։

Փաստաբանն ասաց, որ ՍԴ-ն երկրորդ կետով անդրադառնալով կալանավորման հոդվածին, նշեց, որ այն համապատասխանում է Սահմանադրությանը։

«Այստեղ պետք է նատի ունենալ, որ 35-րդ հոդվածն ընդհանուր նոր է, իսկ 135-րդ հոդվածն ավելի նեղ կարգավորում է նախատեսում։ Բայց 35-րդ և 135-րդ հոդվածները միմյանց լրացնող հոդվածներ են, չեն կարող կիրառվել միմյանիցի առանձին։ 135-րդ հոդվածն առանց 35-րդ հոդվածը գոյություն ունենալ չի կարող»,- ընդգծեց Ա. Վարդևանյանը։

135-ը հոդվածը վերաբերում է քրեական հետապնդումը բացառող հանգամանքներին, որոնք պարտադիր կերպով հաշվի են առնվում, երբ կալանավորուոմը տրվում է։

«Եթե 35-րդ հոդվածում չկա որևէ նորմա, իսկ մենք դա ներկայացրեի էինք ամիս առաջ, այսօր արձանագրվեց բարձր դատարանի կողմից, այն չի կարող կիրառվել, այսինքն կալանավորումը, որը կիրառվել է քանի անգամ երկրորդ նախագահի նկատմամբ, խախտել է վերջինս անձնական ազատության իրավունքը»,- ասաց նա։

Փաստաբանի խոսքով, կալանքը, երբ կիրառվում է, եթե կա անձեռնմխելիության առերևութ խնդիր, ոչ թե քրեական հետապնդումը այդ վայրկյանին բացառվում է, կարճվում է, այլ պարզապես կալանքը չի կարող կիրառվել։

Ա. Վարդևանյանն ասաց, որ եթե ՍԴ-ն արձանագրում է, որ խախտվել է անձնական ազատության իրավունքը, նշանակում է՝ կալանավորումը չի կարող լինել իրավաչափ։

«Սա նշանակում է, որ կալանավորումը չի կարող կիրառվել այնքանով, որքանով 35-րդ հոդվածը որևէ երաշխիք չի նախատեսում, թեև Սահմանադրությունը նման երաշխիք նախատեսում է»,- ասաց Սահմանադրական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերը ներկայացնող Արամ Վարդևանյանը։

Քրեական հետապնդման վերաբերյալ հարցադրմանը, նա նշեց, որ կարող են պատասխանել որոշմանը ծանոթանալուց հետո։

Լրահոս
Խորհրդարանն ընդունեց բանկային գաղտնիքին առնչվող օրենքի նախագիծը Կրակել են դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին Նոր նշանակում Գնա սուրճ խմի. հենց դու գնա խմի. խորհրդարանում կրքերը կրկին թեժ են Մահացել է Վրաստանի առաջին վարչապետը ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց քրեական ենթամշակույթի՝ «օրենքով գողերի» վերաբերյալ նախագիծը Գագիկ Խաչատրյանի որդին չի ձերբակալվել, նրան փողերի լվացման հոդվածով մեղադրանք չի առաջադրվել Իրանը ցանկանում է ֆրանսիական կամ ամերիկյան սարքավորումներով վերծանել սև արկղերի տվյալները ԱԺ նիստը՝ ուղիղ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ «Փաստ». Սահմանադրական փոփոխությունների իրականացումը պայմանավորված է միայն իշխանությունների շահերով «Իրավունք». ՊՎԾ-ում մսուր-մանկապարտեզային վիճակ է «Ժողովուրդ». Վարչապետի նախկին խոսնակը լրատվական կայք է բացում, թիմ է հավաքում «Հրապարակ». 2020-ն իշխանությունների համար կլինի լրատվամիջոցների դեմ խաչակրաց արշավանքի տարի «Ժողովուրդ»․ Կառավարությունը կողքից է հետևում «Գազպրոմ»-ին․ ինչ սպասել «Հրապարակ». Գյուղերում մորթը կրճատվել է. խանութներում ու շուկաներում խուսափում են առանց սպանդանոցի թղթի միս վերցնելուց «Փաստ». Նոր տարում նոր «վոյաժներ» «Ժողովուրդ». Բակերում արգելափակոցների տեղադրման գործընթացը՝ վերահսկողությունից դուրս «Հրապարակ». Հարցազրույցից հետո ԱԺ նախկին նախագահին հրավիրել են ՀՔԾ՝ բացատրություն տալու «Փաստ». Մսի սակավությունն ազդել է նաև մսամթերք արտադրող ընկերությունների արտադրության վրա Մահացել է ՊԲ պայմանագրային զինծառայող «Փաստ». Փոխատեղումներ՝ դիվանագիտական կորպուսում «Հրապարակ». ՀՔԾ-ն երկուշաբթի օրվանից սկսել է գաղտնալսել Հրայր Թովմասյանին «Հրապարակ». ՍԴ նախագահին վերագրվող գույքի իրական սեփականատերը ժամանել է Հայաստան՝ հարցաքննվելու ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 22 Հայտնի է ՌԴ նոր կառավարության կազմը. վարչապետ Միշուստինը 9 տեղակալ կունենա Պուտինը լուծարել է նախարարություններից մեկը Տեղի է ունեցել հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողով 2020 թ. գնաճը կլինի 4.5%, բնակչությունը զգալի կորուստներ կունենա. Սուրեն Պարսյան (տեսանյութ) Իրանի դեղին քարտը Փաշինյանին. Արմեն Աշոտյան Սերգեյ Շոյգուն կմնա Ռուսաստանի նոր կառավարության կազմում Գարիկ Սարգսյանը բողոքի ակցիայի մասնակից մսավաճառներին խոստացավ, որ իրենց խնդրի լուծումը կտա վարչապետը Դոնալդ Թրամփը չգիտի, որ Հնդկաստանը սահման ունի Չինաստանի հետ Իսպանիայի իշխանություններն արտակարգ կլիմայական իրավիճակ են հայտարարել երկրում Չէ տղերք, դուք նակխինների վերադարձից չեք այդքան վախենում... Եթե Սահմանադրության փոփոխություններ լինեն, առաջին հերթին պետք է վարչապետի լիազորությունները կրճատվեն. Իշխան Սաղաթելյան ՀՀ-ում սորոսական արդարադատության նշանակությունը ոստիկանական զորքերն են Անասնաբույծները և մսավաճառները հանդիպում են Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ․ ուղիղ Եթե մեր խնդիրը չլուծվեց, երեխաներին դպրոցից կհանենք ու դուրս կգանք պայքարի. անասնապահներ (տեսանյութ) Մարիամ ջան, պապային տանը հարց տուր` ինչո՞ւ այսպես եղավ, ո՞վ է ստեղծել այս գռեհիկ ալիքները
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan