Ժողովուրդը մեկ կոնկրետ այլընտրանք պետք է տեսնի, ոչ թե բազմադեմ ընդդիմություն. Արմեն Ռուստամյան

Նախօրեին Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի 2012 թվականի հաշվետվության քննարկման ժամանակ կառավարությանն ուղղված ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի քննադատությունը ԱԺ դաշնակցական պատգամավոր Արմեն Ռուստամյանին հիմք է տվել եզրակացնել է, որ հիմա էլ քաղաքական դաշտն են մոնոպոլիզացնում:

«Իրենք փորձում են ներկայանալ թե իշխանություն, թե ընդդիմութուն, իրենք են ուզում ամբողջ դաշտում լինել, իբր նոր մարտավարական հնարք են կիրառում, բայց սա աբսուրդ է»,-Panorama.am-ի փոխանցմամբ ասել է նա:

Ըստ Ռուստամյանի, իշխանություններն ամեն ինչ են արել, որ մյուս քաղաքական ուժերը տեղ չունենան քաղաքական դաշտում: Սակայն դրա պատճառներից է նաև այն, որ ընդդիմությունն այդպես էլ չի միավորվում:

Մեկ այլ աղբյուր Panarmenian.net-ը գրում է, որ Ռուստամյանը նշել է, թե իշխանությունը քննադատում է ինքն իրեն:

«Իշխանություններն այն տրամաբանության մեջ են, որ ամեն ինչ իրենցն է, ամեն տեղ իրենք պետք է լինեն, մոնոպիլազացրել են տնտեսությունը, հիմա էլ քաղաքական դաշտն են մոնոպոլիզացնում: Իրենք փորձում են ներկայանալ և իշխանություն և ընդդիմությունը: Սա աբսուրդ է: Իրենք իբր մարտավարական հնարք են կիրառում: Ասում են նախ մենք վեր հանենք այդ խնդիրնեը, որ ընդդիմադիրները չխոսեն, հետո էլ մարդկանց մոտ ցույց տանք, որ մենք ընդունում ենք մեր սխալները և կուղղվենք»,- ասել է Արմեն Ռուստամյանը:

Պատգամավորը հիշել է քրիստոնեական կանոնը՝ խոստովանությանը պետք է հաջորդի ապաշխարհումը: «Բայց չեն գիտակցում,որ Ա-ն ասել ես, Բ-ն էլ պիտի ասես: Խոստովանեցիք մեղքերը, բա ապաշխարհությունն ո՞վ պետք է անի: Սկսեք մի պրոցես, որ մարդիկ տեսնեն, որ դուք մաքրման գործընթացի մեջ: Խոստովանությունն առանց ապաշխարհության ցինիզմ է: Հանցագործ աշխարհին բնորոշ էլեմենտներ են նկատվում: Իսկապես այնպիսի քննադատություներ են հնչեցնում, որ բան չի մնաում ասելու: Սակայն, եթե բացասական երևույթները չվերացվեն, դա պարզապես ինքնախաբեություն է»,- ասել է Արմեն Ռուստամյանը:

Անդրադառնալով ընդդիմությանը, նա նշել է, որ չի արդարացնում ընդդիմությանն ամբողջությամբ: Նա ընդգծեց, որ եթե ընդդիմությունը չի կարողանում միավորվել, իշխանություններին լուրջ հնարավորություն է տրվում, որ ինչ ցանկանան, անեն:

«Ժողովուրդը մեկ կոնկրետ այլընտրանք պետք է տեսնի, ոչ թե բազմադեմ ընդդիմություն: Ընդդիմության հիմանական մարտահրավերն այսօր միավորվելն է, պահանջների միասնական փաթեթ ձևավորելն է»,- ասել է Արմեն Ռուստամյանը:

Պատգամավորը միևնույն ժամանակ նկատել է, որ իշխանությունները պետք է խոստովանեն, որ ամեն ինչ արել են, որպեսզի քաղաքական ուժերը տեղ չունենան Հայաստանում:

«Երբ ստեղծում ես մի վիճակ, որտեղ իշխող կուսակցությունն ու պետությունը նույն բանն են, տակը բան չի մնում: Ամենը տնօրինում է մեկ ուժ, դաշտ չի մնում գործելու: Այս աբսուրդ վիճակը դրանով է պայմանավորված: Ինչպե՞ս է հնարավոր, որ ժողովրդի 80-90 տոկոսը դժգոհ են և ձայնը տալիս են իշխանություններին: Սա խոսում է այն մասին, որ ժողովորդի համակրանքն ու ընդտրությունն իրար հետ որևէ կապ չունեն»,- ընդգծել է նա:

ՀՅԴ պատգամավորը նշել է, որ իրենք անկեղծ ցանկություն ունեն երկիրն այս վիճակից դուրս բերելու: «Վերատադրման համակարգն այս աստիճանի արմատներ է գցել, մենք մանրից մոտեցել ենք Խորդրային միության տոտալիտար ռեժիմին, շատ նման է Բրեժնևի ռեժիմին: Այնտեղ էլ այլըտնտրանք չկար: Բայց եթե հզոր Խորհդային միությունը չդիմացավ, Հայաստանը հաստատ չի դիմանա»,- եզրափակել է Արմեն Ռուստամյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում