Փարիզում գողացել են փողոցային հայտնի նկարիչ Բենքսիի գործերից մեկը
04/09/2019 21:33
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Փարիզում գողացել են անդերգրաունդ ուղղության փողոցային նկարիչ Բենքսիի գործերից մեկը, գրում է ֆրանսիական The Local պարբերականը:
Ինչպես գրում է պարբերականը, գրաֆիտին արված է եղել Փարիզի «Պոմպիդու» կենտրոնի մոտակայքում տեղակայված ճանապարհային մետաղական նշանի ետևի մասում:
Դրանում պատկերված է եղել դիմակ կրող, դանակով «զինված» առնետ: Նշանը ծածկված է եղել պլեքսիգլաս նյութով:
Ըստ ոստիկանության տվյալների՝ աշխատանքն անհայտացել է կիրակի օրը, և այժմ հետաքննություն է անցկացվում:
Հետաքրքրական է, որ սա Բենքսիի աշխատանքների գողության առաջին դեպքը չէ: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Փարիզի «Բատակլան» համերգասրահից անհայտացել է 2015 թվականի նոյեմբերին տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին արված նկարը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում