Նուբարաշենի ՔԿՀ-ում կալանավորները կոտրել են դռները, վառվող առարկաներ են նետել պատուհանից դուրս
06/09/2019 18:24
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Facebook: «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամներն այսօր այցելել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ երեկ երեկոյան անհնազանդության գործողություններ են տեղի ունեցել։
Պատգամավոր Անի Սամսոնյանն ուղիղ եթերում տեղեկացրեց, որ ի պաշտպանություն «զոն նայողների» կալանավորները կոտրել են դռներ, այրվող առարկաներ նետել պատուհաններից, ինչի հետևանքով հարակից խոտածածկ տարածքներում հրդեհ է բռնկվել։
Պատժախուց տեղափոխվածներ չկան, նյութեր են նախապատրաստվում քրեական գործ հարուցելու համար։
Պատգամավորներն ասացին, իրավիճակն այս պահին վերահսկելի է։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում