ՊԲ հրամանատարն ու ԱԱԽ քարտուղարը քննարկել են առաջնագծում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրությունը
07/09/2019 12:27
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանն ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին:
ՊԲ լրատվական ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել առաջնային գծում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրությանն ու քննարկվել հայկական երկու հանրապետությունների անվտանգության խնդիրներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում