Արցախում լռության օր է
07/09/2019 16:33
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Սեպտմբերի 8-ին Արցախում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են։
Նախընտրական քարոզչության՝ օրենքով նախատեսված ժամանակն ավարտվել է։ Քվեարկության նախորդող օրը թեկնածուները լուռ են, հանգստանում։
ԿԸՀ-ին՝տարածքային ընտրական հանձնաժողովների տրամադրած տվյալների համաձայն` տեղական ինքնակառավարման մարմինների 2019 թվականի սեպտեմբերի 8-ի ընտրություններին մասնակցելու նպատակով Արցախի Հանրապետության 228 համայնքներում առաջադրվել են համայնքի ղեկավարի 416 և համայքի ավագանու 1401 թեկնածուներ:
Հիշեցնենք, որ համայնքի ղեկավար են ընտրելու նաև Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում, Շուշի, Հադրութ, Ասկերան, Մարտակերտ, Մարտունի, Քաշաթաղ, Քարվաճառ քաղաքներում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում