Գերմանիայում բողոքել են ռուսական պատժամիջոցներից

Գերմանիայում բողոքել են ռուսական պատժամիջոցներից

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Analitik.am: Ռուսաստանի պատասխան պատժամիջոցները Եվրամիության դեմ ծանր հարված հասցրեցին Գերմանիայի տնտեսությանը: Այս մասին «Rheinische Post»-ին տված հարցազրույցում ասել է քրիստոնեա-դեմոկրատական ​կուսակցության առաջնորդ Մայք Մորինգը:

Ըստ Մորինգի, ԵՄ-ի պատժամիջոցները Ռուսաստանի դեմ շատ չեն ազդել Գերմանիայի վրա, բայց պատասխան գործողությունները մեծ վնաս են հասցնում: Նա նաև նշել է, որ Արևելյան Գերմանիայում բնակիչները ցանկանում են երկրների միջև հարաբերությունների կարգավորում․ «Ամենակարևորը Ռուսաստանի հետ երկխոսության պահպանումն է», – շեշտել է գերմանացի քաղաքական գործիչը:

Հունիսին, գերմանացի պատգամավոր Կլաուս Էռնստը հայտարարեց, որ հակառուսական պատժամիջոցները վնասում են Գերմանիայում բիզնեսին։ Նրա կարծիքով, Եվրոպան, աջակցելով Ռուսաստանի դեմ սահմանափակումներին, թուլացնում է ինքն իրեն:

Հունիսի 20-ին Եվրամիությունը 6 ամսով երկարաձգեց Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներն Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով: ԵՄ անդամները միաձայն որոշեցին, որ Ռուսաստանը բավարար չափով չի իրականացնում Մինսկի համաձայնությունները:

Մոսկվայում նշում են, որ Ռուսաստանն այդ համաձայնագրերի կողմը չէ, այլ երաշխավոր երկիր է, ինչպիսին են Ֆրանսիան և Գերմանիան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում