«Երբ խոսքն արվեստի մասին է, խենթությունը թաքցնելու անհրաժեշտություն չկա»․ Փարիզում ստեղծվել է աշխարհի ամենաընդարձակ գրաֆիտին (լուսանկարներ)

«Երբ խոսքն արվեստի մասին է, խենթությունը թաքցնելու անհրաժեշտություն չկա»․ Փարիզում ստեղծվել է աշխարհի ամենաընդարձակ գրաֆիտին (լուսանկարներ)

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am։ «Երբ խոսքն արվեստի մասին է, անհրաժեշտ չէ թաքցնել խենթությունը»։ Այս խոսքերը հստակ բնորոշում են Էլլա և Փիթեր ստեղծարար զույգին։

Նրանց ստեղծարարությունը, արվեստի նմատմամբ սերը և խենթությունն առաջնորդել են զույգին ստեղծելու աշխարհի ամենաընդարձակ փողոցային գրաֆիտին, և սա ոգեշնչող է, գրում է Luxury Launches-ը։

Գրաֆիտին ծեր տատիկի է պատկերում, որը ցուցամատով ցույց է տալիս ավտոճանապարհը, որն անցնում է շենքի վերևով, մինչդեռ նրա գլխավերևում՝ առանձին հատվածում, կարմիր և սպիտակ պոլիէթիլենային տոպրակ է ծածանվում։

«Մենք ոգեշնչվել ենք մեր տատիկ Սիվետից, ում միշտ մտահոգել են կյանքի չնչին խնդիրները։ Կերպարը նայում է փողոցին՝ հավանաբար սպասելով ամենուր վազող բազմաթիվ մարդկանց տեսնելուն։ Գործողություններն այնքան արագ են ընթանում նրա համար»,- պատմել է զույգը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում