Զելենսկին անձամբ է դիմավորել ՌԴ-ում բանտարկությունից ազատված և Ուկրաինա վերադարձած հայրենակիցներին (տեսանյութ)
07/09/2019 22:06
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Ուկարաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «Բորիսպոլ» օդանավակայանում անձամբ է դիմավորել Մոսկվայից ժամանած քաղաքացիներին, որոնք ազատ են արձակվել ՌԴ-ում բանտարկությունից:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, երկրի ղեկավարից բացի նրանց դիմավորել են հարազատները: Զելենսկին նրանցից յուրաքանչյուրին ողջունել է ձեռքսեղմամբ և գրկախառնությամբ, հեռարձակումը վարել են ուկրաինական լրատվամիջոցները:
Ուկրաինան և Ռուսաստանն ամռան վերջին սկսել էին աշխատանքներ տանել երկու երկրում գտնվող կալանավորների ազատ արձակման և հայրենիք տեղափոխման ուղղությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում