AM | RU
USD
EUR
RUB

Ամուլսարի հանքի շինարարական աշխատանքներին պետք չէ խոչընդոտել. Թունյան (Տեսանյութ)

 

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Aysor.am:  ՀՀ ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը պնդում է, որ այս պահին չկան իրավական հիմքեր Ամուլսարի հանքի շահագործման աշխատանքներին խոչընդոտելու համար:

«Այս պահին որոշումը հետևյան է՝ հանքի շինարարական աշխատանքներին պետք չէ խոչընդոտել, ինչը նորմալ է: Ես ի սկզբանե այդ տեսակետին եմ եղել և ասում եմ, որ եթե պետք է այդ հանքը փակվեր, դրա համար պետք է լինեին իրավական հիմքեր: Հիմա ես լսեցի, որ այդ պահին իրավական հիմքեր չկան: Եթե մի տարվա ընթացքում լրացուցիչ հիմքեր առաջ կգան, որը թույլ կտա փակել, այդ ժամանակ արդեն նշանակում է որոշակի գործողություններ կլինեն», - ասաց Թունյանն այսօր լրագրողներին:

Դիտարկմանը, թե վարչապետը նշել է, որ բնապահպանության տեսչական մարմինը ստուգումներ կիրականացնի, արդյոք դա նշանակու՞մ է, որ «Էլարդ»-ի եզրակացության նկատմամաբ անվստահություն կա, Թունյանն ասաց, որ «Էլարդ»-ի եզրակացությունը տվել է լրացուցիչ գործիքներ, որպեսզի կառավարությունը դրանց վրա ուշադրություն դարձնի՝ առաջարկելով լրացուցիչ մեղմման միջոցներ:

«Կան մեթոդական, զուտ գիտական տարաձայնություններ, մասնագետները պետք է դրա վերաբերյալ կարծիք հայտնեն: Այս մեկ տարին բավականին ժամանակ է, որպեսզի բոլոր կասկածելի հարցերի պատասխանները տրվեն: Պետք չէ շատ ֆորմալացնել ամեն ինչ: Կստուգեն, եթե ինչ-որ կասկածելի բան լինի, համոզված եմ, որ կառավարությունը չի գնա ՀՀ բնությունն աղտոտելու ճանապարհով», - ասաց Թունյանը:

Նոր ՇՄԱԳ-ի մասին խոսելով՝ պատգամավորն ասաց, որ նորն անցկացնելու համար պետք է չեղյալ համարել նախկինի արդյունքները, որի համար իրավական հիմքեր չկան:

Հիշեցնենք՝ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ որևէ իրավական հիմք չկա, որ հանքի շահագործումը արգելվի՝ խնդրելով ապաշրջափակել հանք տանող բոլոր ճանապարհները:

 





Լրահոս
Փաշինյանը հաճույք է ստանում Քոչարյանին բանտում պահելով. Հայկ Ալումյան Էջմիածնի քաղաքապետի պարզաբանումը ադամանդե քարերով ոսկե մատանիների հետ կապված Ակտիվ քարոզչության փուլը մեկնարկելու է մարտի 2-ից և տևելու է մինչև ապրիլի 3-ը. Սուրեն Պապիկյան Խորհրդարանական լսումներ. ՈՒՂԻՂ «Այո» նախընտրական շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանի մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ջոզեֆ Բորելի հետ Ինչ-որ բան այն չէ. Ռուբեն Մելիքյան Բրազիլիայում և Գերմանիայում կորոնավիրուսով վարակաման առաջին դեպքերն են գրանցվել Թուրքիայի արևելքում երկրաշարժ է տեղի ունեցել Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար «Հրապարակ». Քոչարյանի նիստին գնալն իրենց աշխատանքն է «Փաստ». Իշխանության խոստումներն ու հայտարարությունները մնում անկատար «Իրավունք»․ Ապրիլի 1-ից կթանկանա՞ գազը «Ժողովուրդ»․ «ԱՅՈ»-ի շտաբի դրամահավաք-երեկոյին այնպիսի մարդկանց են հրավիրել, որ շահարկման առիթ չտան. մանրամասներ «Հրապարակ». Ինչո՞ւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս եկավ Տիգրան Ուրիխանյանը «Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթ կրող անձանց բերման ենթարկելու Ոստիկանության գործողություններում մի շարք կասկածելի դրվագներ կան «Փաստ». Էջմիածնի քաղաքապետարանն ադամանդե քարերով ոսկե մատանիներ կգնի «Ժողովուրդ». Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նորանշանակ ղեկավարը լծվել է հին կադրերից ազատվելու գործին «Փաստ». Հանձնարարված է գաղտնալսել ու արտաքին հսկողություն իրականացնել բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր քննադատում են Նիկոլ Փաշինյանին «Հրապարակ». «Մարտի 1-ի» տուժածներին փոխհատուցում տալու կառավարության որոշումը քաղաքական քայլ է. Գևորգ Կոստանյան «Փաստ». Հանրաքվեն՝ առանց տեսախցիկների ու օնլայն հեռարձակմա՞ն ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 26 Ամուր ժողովրդավարական հասարակություն ձևավորելու Արցախի հանձնառությունը արժանի է լիակատար միջազգային աջակցության. Զոհրաբ Մնացականյան (Տեսանյութ) Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 11-ի, վիրուսով վարակվելու 2 նոր դեպք է գրանցվել Ֆրանսիայում, առաջին դեպքը՝ Բարսելոնայում Հայաստանում 37 անձ է հոսպիտալացվել նոր կորոնավիրուսի կասկածով. ԱԱՏՄ ղեկավար. Shantnews.am «Независимая газета»-ն հրապարակել է ադրբեջանցի գրողի կեղծ հոդվածը՝ Սումգայիթում հայերի ջարդի մասին. Infocheck.am 100 տարին մեկ անգամ տեղի է ունենում էպիդեմիա. բնությունն ինքն է մաքրում մարդկանց Իտալիայում կորոնավիրուսից արդեն 10 մարդ է մահացել Վորոնեժում սպանել են հայ գործարարի 24-ամյա որդուն ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը հայտարարություն է տարածել Իրանից Ադրբեջան ժամանած 23 մարդ հոսպիտալացվել է ԱՀԿ-ն նշել է կորոնավիրուսի տարածման նվազման հավանական պայմանը ԵԱՏՄ երկրները նիկոտին պարունակող ապրանքների նկատմամբ միասնական պահանջներ կսահմանեն Ի՞նչ վտանգներ կան Արցախում ընտրութունների նախաշեմին Կրկին կորոնավիրուս. Ճապոնիայի առաջնությունը դադարեցվել է Թուրքիային սպառնում են գաղթականների նոր հոսք. Էրդողան ՀՀ քաղաքացիներն Իրանից Հայաստան կվերադառնան հատուկ չվերթով Կորոնավիրսուսը հասել է Ավստրիա Իրանի հետ ՀՀ սահմանին շարժը կտրուկ նվազել է. բեռնատարների վարորդներն ուժեղացված հսկողություն են անցել Անհավանական հերթեր՝ բժշկական դիմակի համար (տեսանյութ)
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan