Այս տարվա առաջին կիսամյակում սոցիալական ոլորտում խնայվել է 3 մլրդ դրամից ավելի գումար. Վարչապետ

Այս տարվա առաջին կիսամյակում  սոցիալական ոլորտում խնայվել է 3 մլրդ դրամից ավելի գումար. Վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Facebook: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն  իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

«Այս տարվա առաջին կիսամյակում կենսաթոշակների եւ նպաստների գծով Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը խնայել է 3.8 միլիարդ դրամ:

Կարո՞ղ ենք ասել, որ սրանք այդ ոլորտներում կոռուպցիայի դեմ հետեւողական պայքարի եւ արդյունավետության բարձրացման արդյունք է: Այո, կարող ենք ասել:

Խնայված միջոցները կծառայեն սոցիալական ապահովության ոլորտում այլ, երկար տարիներ չֆինանսավորված ծրագրերի ֆինանսավորման համար:»

Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում