Անհեթեթություն է․ Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում չի գրել
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Analitik.am: Լրատվամիջոցներում տարածված տեղեկությունն իրականության հետ որևէ կապ չունի։ Այս մասին Analitik.am-ի հետ զրույցում ասաց ԱԱԾ մամուլի խոսնակ Վահագն Բոյաջյանը՝ խոսելով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի դիմումի վերաբերյալ լուրերի մասին։
Հիշեցնենք, որ լրատվականներից մեկում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ի կայացրած որոշումից հետո Նիկոլ Փաշինյանն իր մոտ է կանչել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին և պարտադրել ազատման դիմում գրել, ասել է` եթե ժամանակին Վանեցյանը իր լծակները լավ աշխատեցներ ՍԴ ներկայացուցիչների և նրանց ընտանիքների մասին լուրջ կոմպրոմատներ հավաքեր, ապա ՍԴ-ն նման որոշում չէր կայացնի: Վերջինս հակադրվել է Փաշինյանին՝ ասելով, որ դա հարցի լուծման ճանապարհ չէր կարող դառնալ: Այդ խոսակցությունից հետո, ուրբաթ օրը, Վանեցյանը կառավարությանն է ներկայացրել ազատման դիմումը, սակայն Ծառուկյանի և Խաչատուր Սուքիասյանի երեխաների հարսանիքի ժամանակ իրավիճակը փոխվել է: Վանեցյանը և Փաշինյանը այդ օրը նստած են եղել նույն սեղանի շուրջ, Փաշինյանը արդեն փափկել է, երկուշաբթի օրը Վանեցյանին հորդորել է գալ և ետ վերցնել ազատման դիմումը:
Բոյաջյանը նշեց, որ առհասարակ նման դիմում չի եղել և տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը․ «Դա ուղղակի անհեթեթություն է»,- ասաց նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում