Տեղի է ունեցել ՀԱԿ նիստ, այն վարել է Լեւոն Տեր-Պետրոսյանը

Այսօր տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի հանրապետական խորհրդի նիստ, որը վարել է Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: Այս մասին հայտնում է ՀԱԿ մամուլի ծառայությունը:

Ըստ աղբյուրի, նիստում հաստատվել են կուսակցության անդամավճարի չափը, անդամագրման և անդամների հաշվառման կարգերը:

Քննարկվել են նաև ընթացիկ քաղաքական իրավիճակը և Կոնգրեսի հետագա անելիքները: Նիստում ելույթ է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում