Ռոբերտ Քոչարյանի աջակիցները նստացույց են անում Շենգավիթի դատարանի դիմաց. Ուղիղ
11/09/2019 15:13
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Ռոբերտ Քոչարյանի աջակիցները նստացույց սկսեցին Շենգավիթի դատարանի դիմաց:
«Այս գործն անմիջապես ուղղորդվում է վարչապետի սենյակից»,- ասաց ակցիայի մասնակիցների մեկը:
14:35
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դիմաց այս պահին տեղի է ունենում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների բողոքի ակցիան:
Նրանք պահանջում են մինչև սեպտեմբերի 12-ը դատական նիստ հրավիրել և ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին:
Ակցիային կարող եք հետևել Tert.am–ի ուղիղ հեռարձակմամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում