Կճոյանի սանիկը թաքնվում է «Ֆեյսբուքում»

«Հրապարակը» գրում է. «Փաստորեն, գործարարներ Փայլակ Հայրապետյանի եւ Աշոտ Սուքիասյանի միջեւ ընթացող պայքարը տեղափոխվել է նաեւ վիրտուալ հարթակ: Հունիսի 4-ից «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում բացվել է «Աշոտ Սուքիասյանի ճշմարտությունը» խորագրով էջ, որտեղ գործարարը ներկայացրել է «իր ճշմարտությունները» խնդրո առարկա գործի հետ կապված:

«Մինչ ճշմարտությունը հագնում է իր կոշիկները, սուտն ամբողջ աշխարհն է պտտվում»,-գրված է Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի սանիկի ֆեյսբուքյան էջի գլխամասում: Ուշագրավ է նաեւ այն, որ իր ճշմարտություններում Փայլակ Հայրապետյանին գող, ստախոս, խարդախ, հանցագործ անվանելուց հետո Սուքիասյանն ամեն բան թողնում է «Տիրոջ կամքին»:

Դատելով էջում առկա հղումներից, Սուքիասյանը բավական օպերատիվ հետեւում է լրատվամիջոցների հրապարակումներին, դրանք ակտիվորեն տեղադրում իր էջում: Իսկ մինչ այդ հայաստանյան իրավապահներին ոչ մի կերպ չի հաջողվում հայտնաբերել Սուքիասյանին եւ բերել Հայաստան’ վերջ դնելով այս պատմությանը:

Շարունակությունը’ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում