Քրեական գործ՝ քրեակատարողականի պետի տեղակալի դեմ

Aravot.am-ի տեղեկություններով արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության գծով պետի տեղակալ Դավիթ Մուրադյանի դեմ հարուցվել է քրեական գործ, իրականացվում է նախաքննություն: Այս մասին գրում է «Առավոտ» թերթը եւ հավելում. «Ըստ մեր տեղեկությունների, կա երկու վարկած. նա դատապարտյալին ազատելու խոստում է տվել, նրանից ստացել տասնչորս հազար ԱՄՆ դոլար գումար: Եվ երկրորդ վարկածն այն է, որ նա պարտք է վերցրել դատապարտյալից՝ մինչ բռնվելը նրան վերադարձնելով տասնչորս հազար հինգ հարյուր ԱՄՆ դոլար գումարը: Մեր աղբյուրի համաձայն, ՔԿՀ պետի տեղակալից բացի, նկատողություններ են ստացել քրեակատարողական հիմնարկի մի շարք աշխատակիցներ»,- գրում է «Առավոտը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

Հետևեք մեզ նաև Telegram-ում