AM | RU
USD
EUR
RUB

Ընդհանուր իրավասության դատարանն այսօր պետք է վերացնի կալանքը որպես խափանման միջոց կիրառելու որոշումը

 

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,  Facebook: Այսօր ընդհանուր իրավասության դատարանը քննության է առնում ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու հարցը։

Բազմաթիվ առիթներով ասել եմ, որ ինձ համար անընդունելի է այն փաստը, որ ՀՀ նախկին նախագահը, անկախ իր անձից, գտնվում է նախնական կալանքի տակ՝ բազմաթիվ պատճառներով։

Սակայն ինձ, որպես իրավաբանի, որը ներգրավված է ակտիվ քաղաքական գործընթացների մեջ, առավել կարևոր է հարցի ոչ թե քաղաքական, այլ իրավական հարթությունը, քանզի Հայաստանի հանրապետությունը իրավական պետություն է և բոլոր գործընթացները պետք է հիմնված լինեն իրավունքի գերակայության և օրենքի առջև բոլորի հավասարության վրա։

ՀՀ Սահմանադրական դատարանը իր որոշմամբ հակասահմանադրական է ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածն այն մասով, որ այն չի սահմանում ՀՀ Սահմանադրությամբ անձեռնմխելիությամբ օժտված անձանց նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը մերժող հանգամանքները։

Սա նշանակում է, որ օրենքով չկարգավորված լինելու պարագայում քրեական հետապնդման մարմինները, ինչպես նաև դատարանը, պարտավոր էին քննության առնել ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված ՀՀ երկրորդ նախագահի անձեռնմխելիության հարցը առնվազն խափանման միջոց ընտրելիս, իսկ առհասարակ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելիս։

Շատ չծանրաբեռնելով միտքս ցանկանում եմ հայտնել, որ թե՜ քաղաքական, և թե՛ իրավական հարթությունում ընդհանուր իրավասության դատարանը այսօր պետք է վերացնի կալանքը որպես խափանման միջոց կիրառելու որոշումը՝ տալով հնարավորություն ՀՀ Սահմանադրության նորմը կիրառելու համար։

Ցանկանում եմ նաև նշել, որ հենց այս նույն որոշումը ապագայում հիմք է հանդիսանալու Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը արգելելու համար և բացառելու է նրա նկատմամբ ազատության սահմանափակման հետ կապված ցանկացած իրավական գործընթաց։

Արթուր ՂԱԶԻՆՅԱՆ

Լրահոս
82 թերթանոց քրեական գործում Սերժ Սարգսյանի անձը բնութագրող տվյալներ չկան. պաշտպանը միջնորդություն ներկայացրեց Եկել ենք աջակցելու թուրքին ծնկի բերած Սերժ Սարգսյանին. Շարմազանով Եկել եմ ընկերոջս աջակցելու. Արա Բաբլոյանը դատարանի դիմաց էր՝ ի աջակցություն Սերժ Սարգսյանի Իշխանությունը տորպեդահարում է մեր անվտանգության երաշխիքներից մեկը. Կարեն Բեքարյան (տեսանյութ) Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. Սերժ Սարգսյանը դիմեց դատարանի բակում իր աջակիցներին (Տեսանյութ) Մեզ գեներալներ այլևս պետք չե՞ն Փետրվարի 25-ի դրությամբ Հայաստանում նոր կորոնավիրուսի հաստատված դեպք չկա. Առողջապահության նախարարություն Էրդողանը նշել է Պուտինի հետ հանդիպման ժամկետը Մեկնարկում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով առաջին դատական նիստը․ ուղիղ Փաշինյանի հերթական նվերը «կիրթ» Ալիևին` «Խոջալուի» նախօրյակին Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկել է ավանդական կառնավալը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Ինչու՞ է Transparency-ն Առաքելական Եկեղեցուն համարում կոռումպացված Ամերիաբանկն արժանացել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի 2 մրցանակի առևտրի ֆինանսավորման ոլորտում Ռ․ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը․ ուղիղ Ճապոնիայում մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Իրանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվն աճել է Այս պահին կորոնավիրուսի որևիցե դեպք ՀՀ-ում գրանցված չէ. Նարեկ Զեյնալյան Կորոնավիրուս՝ գոնե դասասենյակները խոնավացրեք Մահացել է Խորհրդային Միության վերջին մարշալը՝ Դմիտրի Յազովը Բակո Սահակյանը մասնակցել է Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի բացմանը Ձեր մոտ էլ է՞ տպավորություն, որ սրանք բոլորը մի ցեղ են… ու բոլոր բջիջներով ատում են ամեն Հայկականը… «ՀՀ դատական օրենսգիրք» օրենքում լրացումներ անելու թեմայով խորհրդարանական լսումները՝ ուղիղ Այսօր ուզում եմ հիշենք Խոջալուի հաղթանակը և բոլոր նրանց, ովքեր կերտեցին այդ հաղթանակը. Հրանտ Մելիք-Շահնազարյան Սպասվում է տեղումներ ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել «Ժողովուրդ»․ Ովքեր են օգնել Նիկոլ Փաշինյանին պատրաստվել Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը «Իրատես». Արսեն Թորոսյանը հրաժեշտ կտա պաշտոնին «Հրապարակ»․ Վիրուսի դասերը «Ժողովուրդ». Իրանցի զբոսաշրջիկների պակա՞ս կունենանք «Իրավունք»․ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն Ամանորն անցկացրել է Լոնդոնում՝ ծախսելով ավելի քան 7000 եվրո «Փաստ». Ինչպես է ՀՀ իշխանությունը ներկայանալու Լյուքսեմբուրգի ներդրումային համաժողովին «Իրատես». Պարգևավճար խորհրդարան չգնալու համար «168 ժամ». Իշխանությունը չունի համակարգված ու համալիր մոտեցում ազգային անվտանգությանը ներկայացվող սպառնալիքի վերաբերյալ «Իրատես». Մութ սենյակում կատու որոնող պատգամավորներն ու «թագակիր» վիրուսը «Փաստ». Իշխանությունը լրացուցիչ հուզականություն ու էյֆորիա ապահովելու համար հանրահավաք կանի «Հրապարակ». Պարտադրել են մարդ տանել, դրամահավաքին թիվ ապահովել՝ 1 մլն դրամ «Փաստ». Դավիթ Տոնոյանի հրաժարականն առավել առարկայական է դառնում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 25 Ադրբեջանում Իրանից ժամանած 4 մարդու հոսպիտալացրել են կորոնավիրուսի կասկածով Այսօրվանից Իրանից Հայաստան կարող են տեղափոխվել միայն ՀՀ այն քաղաքացիները
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan