Կոնյակասեր ՀՀԿ-ն. մամուլ

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Խորհրդարանական անցած քառօրյայի ընթացքում Աժ աշխատակազմի աշխատակիցները, ինչպես նաև լրագրողները նկատել են, թե ինչպես են Հանրապետական խմբակցության սենյակից մեծ թասով լիքը կոնյակից արդեն դատարկված բաժակներ հանում:

Այդ «պրոցեդուրան» նկատվել է թառօյայի գրեթե բոլոր օրերին: Ենթադրվում Է, որ նիստերի արանքում կամ հենց նիստերի ժամին ՀՀԿ-ական պատգամավորները լուրջ գործով են զբաղված եղել, և հենց դա Է եղել պատճառներից մեկը, որ կարևորագույն քննարկումները ընթանում Էին կիսադատարկ դահլիճում: Գաղտնիք չէ, իհարկե, որ որոշ ՀՀԿ-ականներ մասնավորապես կոնյակ խմել շատ են սիրում, բայց վերջին շրջանում դա, փաստորեն, առավել նկատելի է դարձել: Հնարավոր է, այղ կերպ հանրապետականները փորձում են ալկոհոլի մեջ խեղդել գաղջ մթնոլորտի և սոցիալտնտեսական իրավիճակի շուրջ դարդերը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում