Դատախազության համար օրենքը ոնցոր պլաստիրին լինի. Քոչարյանի ելույթը` դատարանում
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Analitik.am: Քիչ առաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդություն ներկայացրեցին դատարան` պահանջելով փոխել վերջինիս նկատմամբ խափանման միջոց կալանավորումը և զերծ մնալ որևէ խափանման միջոց կիրառելուց:
Խափանման միջոցը փոխելու միջնորդությանը միացավ նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Քոչարյանն ասաց, որ այս ընթացքում իր իրավունքները բազմաթիվ անգամ խախտվել է. «Տպավորությունն այնպիսին է, որ որևէ խախտման հնարավորություն բաց չեն թողել: Խախտումներն այնքան շատ են: Սա անձնավորված գործ է, սա քաղաքական հետապնդում է: Սա արվում է նախագահի նկատմամբ: Դատախազության համար օրենքը ոնցոր պլաստիրին լինի՝ ինչպես ուզում մեկնաբանում են: Վիճակը սա է: Իմ տպավորությամբ սա ՀՀ պատմության մեջ ամենախայտառակ քրեական գործն է, այս գործի մասին դասագրքերում է նշվելու, այն ունենալու է իր բացասական ու դրական հերոսներին: Ես չեմ կասկածում, թե ովքեր են լինելու այդ հերոսները: Դուք այն անձնավորությունն եք, որ գրելու է էջերից մեկը։ Ձեզանից է կախված, թե ինչպիսին է լինելու այդ էջը»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում