Գերմանիայում ֆերմերը «XXL չափերի» բանջարեղեն է աճեցնում (տեսանյութ)
12/09/2019 17:50
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Գերմանիայում ֆերմերը ռեկորդային չափերի հսկա բանջարեղեն է աճեցնում։ Այս մասին պատմվում է ուկրաինական ТСН-ի ռեպորտաժում։
Պատրիկ անունով տղամարդը, որին տեղացիները «XXL ֆերմեր» են կոչում, 6 տարի շարունակ աճեցնում է միայն հսկա չափերի բանջարեղեն։
Նրան դուր է գալիս իր զբաղմունքը, և նա հաճախ է մասնակցում տարբեր մրցույթների և ցուցադրությունների՝ մշտապես հաղթելով մրցակիցներին։
Գերմանացի ֆերմերը մեկուկես կիլոգրամանոց լոլիկներ և ավելի քան 3 կգ կշռող բազուկներ է աճեցնում։ Վերջերս էլ Պատրիկը բողկ է աճեցրել, որի արմատը 215 սմ-ի է հասնում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում