Գործը դատարանից դատարան է գնում

ՔԿՀ նախկին պետ Սամվել Հովհաննիսյանի գործը դատարանից դատարան է գնում: Նախաքննության ավարտին այն ուղարկվեց Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարան, սակայն դատավոր Արմեն Խաչատրյանը հրաժարվեց գործը վարույթ ընդունել, և այն ուղարկվեց Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարան:

Երեկ, սակայն, «Հրապարակ»-ը իմացել է, որ որոշումը կրկին փոխվել է, և գործը դարձյալ հետ է ուղարկվել Արաբկիր՝ ըստ Հովհաննիսյանի բնակության վայրի: Հավանաբար, այս ոդիսականի պատճառն այն է, որ ԱԱԾ քննչական խումբը, որն զբաղվում էր նախաքննությամբ, չի կարողացել Հովհաննիսյանի դեմ մեղադրանքը համոզիչ կերպով հիմնավորել, և այժմ դատավորներն իրար վրա են գցում այս անհարմար դատալսումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում