Ոտքով-գլխով պատասխանատվություն

«Ցավոք, ՀՀ-ում անհատի դերը բավականին մեծ է: Մեզ հարկավոր են ուժեղ անհատներ, որպեսզի կարողանան տեր կանգնել: Նաև ինքնուրույնություն պետք է տրվի, և յուրաքանչյուր նախարար պետք է ոտքով-գլխով պատասխանատվություն կրի իր ոլորտի համար: Ռոբոտներ պետք չեն մեզ որպես նախարարներ, որ թելադրվեն ինչ- որ մի կետից և կատարեն»,- «Աոավոտի» հետ զրույցում ասել է ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը:

Հարցին՝ այսօր շա՞տ են նման նախարարները, պարոն Բաղդասարյանն ասել է. «Կան այդպիսիք: Մեր գերատեսչությունների ղեկավարները համարձակ չեն, որ ասեն՝ ես եմ այս գերատեսչության ղեկավարը, սա է իմ ծրագիրը, և Աժ-ին համոզի, որ այն լավն է»:

Հարցազրույցը կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում