Իրանում ռեֆորմիստ թեկնածուն կարող է ընտրվել հենց առաջին փուլում

Հունիսի 14 –ին Իրանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները առայժմ վերջնականապես պարզ չեն, սակայն ներկա պահին առաջատար է համարվում բարեփոխումների կողմնակից ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, «միջնորդ վեցնյակի» հետ նախկին միջուկային բանակցորդ Հասան Ռուհանին։

Ինչպես տեղեկացնում է «Fars» գործակալությունը, ներկա պահին հաշվվել է 5 մլն. 378 հազար 714 ձայներ, որից 2 մլն. 720 հազար 144 -ը (52%) տրվել է հենց Ռուհանիին: Մուհամեդ Քալիբաֆը հավաքել է 903389 (17%), Սայիդ Ջալալին 670924 (13%), Մոհսեն Ռեզային 536725 (10%), Ալի Աքբար Վիլայաթին 305529 (6%), Մուհամեդ Գարազիբը 65934 (1%) :

Եթե Ռուհանին պահպանի այս առավելությունը, ապա հարկ չի լինի անցկացնել ընտրությունների երկրորդ փուլ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում