Այսօր ՀՀ պետական դրոշի օրն է

Այսօր ՀՀ պետական դրոշի օրն է: Հայաստանի Հանրապետության պետական դրոշը եռագույն է՝ կարմիր, կապույտ, ծիրանագույն’ երեք հավասար շերտերով: Դրոշի լայնության եւ երկարության հարաբերությունն է՝ 1:2: Հայաստանի 1-ին Հանրապետության (1918-1920 թթ.) եռագույն դրոշը ճիշտ նույն գույներով’ կարմիր, կապույտ և ծիրանագույն, հորիզոնական երեք երիզներից, դարձել է 3-րդ հանրապետության դրոշը եւս:

Հայաստանի Սահմանադրության համաձայն’ Հայաստանի դրոշի’ եռագույնի երեք գույներից կարմիրը խորհրդանշում է Հայկական լեռնաշխարհը, հայ ժողովրդի պայքարը գոյության, քրիստոնեական հավատի, Հայաստանի ազատության ու անկախության համար: Կապույտը խորհրդանշում է հայ ժողովրդի ձգտումը ապրել խաղաղ երկնքի տակ, իսկ նանջագույնը’ հայ ժողովրդի ստեղծագործ տաղանդն ու աշխատասիրությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում