Էդուարդ Շարմազանով. «Նիկոլական ռեժիմն ուզում է կուլ տալ սահմանադրական դատարանը»
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Aravot.am: «Հայաստանի Հանրապետությունում չկա իշխանություն: Հայաստանի Հանրապետությունում կա ռեժիմ», – լրատվամիջոցներին այսօր ասաց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի առջեւ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների եւ ընդդիմադիրների ցույցին ներկա ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Դիտարկմանը, թե ժամանակին իրենց մասին էին այդպես ասում, Շարմազանովը պատասխանեց. «Շատերը շատերին կարող են բան ասել: Հիտլերն էլ իրեն քրիստոնյա էր համարում: Ես էլ ասում եմ իմ կարծիքը: Հայաստանում չկա ժողովրդավարություն, կա նիկոլական ռեժիմ, որը ուզում է կուլ տալ սահմանադրական դատարանը՝ ժողովրդավարության վերջին բաստիոնը: Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր՝ կամ ես լինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա, դա ի՞նչ էր: Ինքը պետության մասին չէր մտածում:
Ես պայքարելու եմ հանուն Հայաստանի ու Արցախի պետական, ազգային շահերի գերակայության, հանուն այն բանի, որպեսզի քաղաքական տրանսգենդերիզմը Հայաստանում չհաղթանակի»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում