Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հայտարարել են անժամկետ հացադուլ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հայտարարել են անժամկետ հացադուլ։ Այս մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի առջև հայտարարեցին նրանք։
«Քանի որ տիկին Դանիբեկյանը որոշեց ճշմարտությունը ստորադասել սեփական ամբիցիաներին, կարիերային, որոշեց չասել՝ ոչ ամենաթողությանը, նպաստեց, որ դատական համակարգը դառնա հաշմանդամ, կառավարելի իշխանությունների կողմից, մենք՝ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներս, հայտարարում ենք անժամկետ նստացույց»,- հայտարարեց աջակիցներից մեկը։
Հիշեցնենք, որ Ռ․ Քոչարյանի փաստաբանական թիմը միջնորդել էր անհապաղ վերացնել նախագահի խափանման միջոց կալանքը և դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը։ Դատարանն այսօր հայտարարել է, որ միջնորդությունը մերժել է։
Այսօր առավոտից Ռ. Քոչարյանի աջակիցները հավաքվել են դատարանի մուտքի մոտ։ Նրանց պահանջն է, որպեսզի դատարանը ի կատար ածի ՍԴ որոշումն ու ազատ արձակի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում