AM | RU
USD
EUR
RUB

Նյու Յորքում մեկնարկել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանը

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.amՍեպտեմբերի 17-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի առաջին նիստը, հաղորդում է un.org-ը:

Նոր նստաշրջանի բացմանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը: Իր ելույթում նա շնորհավորել է նիգերիացի Թիջանի Մուհամադ Բանդեին՝ Գլխավոր ասամբլեայի նոր նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

«Ես նաև ողջունում եմ մարդու իրավունքներին և գենդերային հավասարությանն ուղղված ձեր ջանքերը»,- հայտնել է Գուտերեշը:

«Գլխավոր ասամբլեան առանցքային նշանակության բացառիկ ու անփոխարինելի համաժողով է, որը համախմբում է ողջ աշխարհին և կարող է առաջընթաց գրանցել հրատապ թեմաների շուրջ»,- հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը և հավելել, որ այս տարի օրակարգում տեղ են զբաղեցրել մի շարք առանցքային հարցեր, ինչպիսիք են՝ խաղաղությունը, անվտանգությունը, աղքատության վերացումը, որակյալ կրթությունը, կլիմայական փոփոխության դեմ պայքարի միջոցներն ու համընդհանուր առողջապահությանը վերաբերող խնդիրները:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր ՀՀ վարչապետի աշխատակազմը, Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 21-ին աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

Նյու Յորքում նա կմասնակցի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին և հանդես կգա ելույթով: Նախատեսվում է Հայաստանի վարչապետի հանդիպումը ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, տեղի կունենան նաև մի շարք երկկողմ հանդիպումներ տարբեր երկրների գործընկերների հետ:

Նյու Յորքում Նիկոլ Փաշինյանը կհանդիպի տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, կայցելի «Թավշյա հեղափոխությանը» նվիրված ցուցահանդես և Կոլումբիայի համալսարան:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցի շրջանակում նախատեսվում են համագործակցության մասին հուշագրերի ստորագրում:

Լրահոս
13 կուսակցությունները կոչ են անում Հայաստանի և Արցախի միջև ռազմավարական դաշինք կնքել Ամենյան հավանականությամբ, փորձել են հարվածել երկաթգծին, բայց վրիպել են. ՊՆ ներկայացուցիչ ՊՆ. Թուրքիայի F-16 կործանիչի կողմից ՀՀ օդային տարածքում խոցվել է ՀՀ ԶՈւ ՍՈւ-25 գրոհիչը, օդաչուն զոհվել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի նամակը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին Պեսկովը կոչ է արել ԼՂ-ում իրավիճակի սրացումը քննարկել ՀԱՊԿ շրջանակներում Միջազգային իրավունքի նորմերի կոպտորեն խախտմամբ ագրեսիվ պատերազմ սանձարձակելու դեպքերի առթիվ հարուցված է քրեական գործ․ ԱՀ ՔԿ Հայաստանը և Արցախը ռազմաքաղաքական համարժեք հակահարված են տալու. Փաշինյան Հաշվի առնելով իր ցեղասպանական անցյալը` Թուրքիայից ակնկալվում է զսպվածություն ցուցաբերել ՀՀ-ի նկատմամբ և նրա հետ հակամարտություններում. Տեսսա Հոֆման «Որևէ մեկդ վերջապես կանգնեցրեք խառնակիչ Թուրքիային». եվրապատգամավոր Դեմետրիս Պապադակիս «Երևանը դեռևս չի դիմել ՀԱՊԿ-ին». ՌԴ-ում ՀՀ դեսպան ՀԱՊԿ-ում ՀՀ ներկայացուցիչը խոսել է Ադրբեջանի ագրեսիայի մասին Զինծառայող Վահագն Վարդանի Թախմազյանը ողջ է և շարունակում է կատարել իր առջև դրված մարտական խնդիրը․ ՊԲ Կրեմլը երրորդ երկրներին կոչ է անում յուղ չլցնել ԼՂ հակամարտության կրակին «ԼՂ-ում տեղի ունեցող բռնությունը պետք է դադարեցնել». Պոմպեոն հակամարտող կողմերին բանակցություններին վերադարձի կոչ է արել Հակառակորդի ուղղաթիռի ոչնչացումը. ԱՀ ՊԲ (տեսանյութ) ՄԱԿ-ում հայտարարել են, որ առայժմ չեն կարող հաստատել կամ հերքել ԼՂ հակամարտության սրմանը Թուրքիայի միջամտությունը Անվտանգության խորհրդի քարտուղարը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղարի հետ Արցախի ՊԲ ստորաբաժանումներն արևելյան ուղղությամբ «Իգլա»-ով ոչնչացրել են հակառակորդի 2 ուղղաթիռ (տեսանյութ) ՀԱՊԿ-ն սպասում է Հայաստանի դիմումին ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգության հարցը քննարկելու համար ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնում է Արցախ «Դաշնակիցները պետք է անհապաղ միջամտեն ևս մի Ցեղասպանությունից խուսափելու համար»․ Հենրիխ Մխիթարյան Հարձակման առաջին րոպեներին Ադրբեջանը «Գրադի» 122 մմ-անոց արկ է արձակել Ստեփանակերտի բնակելի թաղամասի վրա (լուսանկարներ) Ադրբեջանը ռազմական գործողությունների գոտում ներառում է նաև Հայաստանի տարածքը. սպանվել է մեկ քաղաքացիական անձ. ԱԳՆ «Մերկելը Փաշինյանի և Ալիևի հետ զրույցում կոչ է արել անհապաղ զինադադար հաստատել»․ Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ «Թուրքիան ԼՂ հակամարտության հարցում հռետորաբանությունից անցնել է բացահայտ գործողությունների». Bloomberg Արցախում մարտերը շարունակվում են․ հակառակորդի նոր կորուստները Վարդենիսի գյուղերն այս պահին հրետակոծվում են․ Արծրուն Հովհաննիսյան Մերոնց գրագետ աշխատանքի և ճիշտ կողմնորոշվելու արդյունքում Վարդենիսում զոհեր և վիրավորներ չկան․ Գնել Սանոսյան (լուսանկարներ) Կողմերը պիտի վերադառնան բանակցությունների, հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանք չկա. Կոպիրկին Ադրբեջանական օդուժի ոչնչացումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Փաստացի Հայաստանի Հանրապետության տարածքը թիրախավորվել է առաջին րոպեից. Արծրուն Հովհաննիսյան «Հենց նոր մերոնք ուղղաթիռ են խոցել». Արծրուն Հովհաննիսյան Հակառակորդը վերսկսել է լայնածավալ հարձակողական գործողությունները․ ՏՕՍ, Սմերչ և մեծ տրամաչափի այլ համակարգեր է կիրառում. ՊՆ խոսնակ Ինչպես են հակառակորդի զինծառայողները խուճապահար փախուստի դիմում (տեսանյութ) «Ադրբեջանին չի հաջողվել բլիցկրիգ իրականացնել. ՌԴ-ն արյունահեղությունը դադարեցնելու հնարավորություն ունի». Մարկեդոնով Նորից ԱԹՍ խոցեցինք. Արծրուն Հովհաննիսյան Արծրուն Հովհաննիսյանի և Արման Թաթոյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են վարել ՀՀ ԶՈՒ Վարդենիսի զորամասի, ինչպես նաև օդուժ են կիրառել դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Ստեղծված իրավիճակում քննարկվում է Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը․ Լիլիթ Մակունց Հադրութում խաղաղ բնակիչների շրջանում ունենք վիրավորներ ու զոհ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan