Վալերիյ Օսիպյանն ազատվեց ոստիկանապետի պաշտոնից․ պաշտոնական
18/09/2019 14:12
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը։
ՀՀ նախագահի էջում հրապարակված փաստաթղթում ասված է.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի.
Վալերիյ ՕՍԻՊՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում