Փաշինյանը հայտարարեց ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարների անունները
19/09/2019 12:15
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: «Ես կայացրել եմ որոշում ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Էդուարդ Մարտիրոսյանին ՀՀ ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող նշանակելու վերաբերյալ, և ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանին ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու վերաբերյալ», – ասաց վարչապետը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարական էր տվել Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, իսկ ոստիկանապետի պաշտոնից ազատված Վալերիյ Օսիպյանը նշանակվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական։
Հետևեք մեզ նաև Telegram-ում