AM | RU
USD
EUR
RUB

Մեզ մոտ տղամարդիկ ամուսնանում են կանանց հետ ու միշտ է այդպես լինելու. Կադիրով

 

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Analitik.am: Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը պատրաստ է երկխոսել Եվրախորհրդի վեհաժողովի զեկուցող Ֆրանկ Շվաբի հետ՝ Չեչնիայում սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքների պաշտպանության հարցի շուրջ: Միևնույն ժամանակ Կադիրովը իրականությանը չհամապատասխանող է համարում խոսակցությունները, թե Չեչնիայում ոտնահարում են սեռական փոքրամասնությունների իրավունքները: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը։

«Գրոզնիում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների ժամանումը մտնում է արտաքին գործերի նախարարության իրավասության մեջ: Չեչնիան բաց է ցանկացած պատվիրակության հետ երկխոսելու համար, որոնց այցի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱԳՆ-ի հետ»,-գրել է Կադիրովը։

Նա նշել է, որ հիմնավորված կարծիք կա, թե ԵԽԽՎ-ն և եվրոպական մի շարք կազմակերպություններ բացահայտ կողմնակալություն են ցուցաբերում Չեչնիայի հետ կապված հարցերի քննարկման ընթացքում: Այնպես որ, «նրանց չի հետաքրքրում Չեչնիայում տեղի ունեցող հետպատերազմական տարածքների պատմության մեջ աննախադեպ փոփոխությունները, ներառյալ՝ քաղաքական, տնտեսական, ժողովրդավարական և սոցիալական»:

Ըստ Կադիրովի՝ հիմքեր կա հավատալու, որ արևմտյան այդ կազմակերպությունները ցանկանում են սսևացնել Չեչնիան, իսկ դրանից հետո՝ ամբողջ Ռուսաստանին:

«Ինչ վերաբերում է ԼԳԲՏ անձանց հետ կապված խնդիրներին, դրանք հորինված են է և իրականում գոյություն չունեն՝ համենայն դեպս Չեչնիայում: Մեր մոտ տղամարդիկ ամուսնանում են կանանց հետ, իսկ կանայք՝ տղամարդկանց: Այդպես է եղել հազարավոր տարիներ, և միշտ կլինի, ինչ էլ մեր մասին խոսեն Արևմուտքում: Հարյուրավոր ստուգումներ են իրականացվել այս հարցի վերաբերյալ բոլոր իրավասու մարմինների, ինչպես նաև իրավապաշտպան համայնքի ներկայացուցիչների կողմից: Բայց այդ ամենի վրա աչք են փակում նրանք, ովքեր չեն ուզում տեսնել իրական պատկերը»,- ասել է հանրապետության ղեկավարը:

Նրա կարծիքով, ԵԽԽՎ-ն ցանկանում է, որ չեչենները «կորցնեն իրենց հոգևոր և ազգային արժեքները, որպեսզի միաձուլվեն այն հատվածի հետ, ովքեր մոռացել են իրենց լեզուն, կրոնը, մշակույթը, որպեսզի տղամարդիկ դադարեն տղամարդ լինել, իսկ կանայք՝ կին»:

«Համոզված եմ, որ չեչեն ժողովուրդը և Ռուսաստանի այլ ժողովուրդները կայուն դիմադրողականություն ունեն այդպիսի կործանարար և քայքայիչ չարի դեմ: Մեր ժողովուրդները կարողանում են իրենց և իրենց երկիրը փրկել, այսպես կոչված, «դեմոկրատիա» արտահանելու արևմտյան փորձերից, որոնք ուղղված են ավանդական ընտանիքի ինստիտուտը ոչնչացնելուն, մեր կրոնը և մշակույթը ոչնչացնելուն, որը միշտ էլ փայփայել է ռուս հասարակությունը»,-գրել է Չեչնիայի ղեկավարը։

 

Լրահոս
Հայաստանի մի շարք ավտոճանապարհներ փակ են ԱՄՆ-ն Հայաստանում պատրաստվում է նոր «գունավոր հեղափոխության» Արցախում պետական կառավարման համակարգը օր օրի քայքայվում է. Ա. Ղարամյան Արցախահայությունն իր թիկունքում պետք է զգա 10 մլն հայության շունչը. Ի. Սաղաթելյան Եթե պետք է ամեն ինչում իրենց հղում ՌԴ-ին, ապա դո՞ւք ում եք պետք Ի՞նչ է հայտնի Կարսում թուրք-ադրբեջանական զորավարժության մասին Որոնողական աշխատանքների ժամանակ ականի պայթյունից երկու փրկարար է վիրավորվել Կա վտանգ, որ Արսեն Թորոսյանը ուշադրության կենտրոնում է պահելու առողջապահության ոլորտը. Սոֆյա Հովսեփյան (տեսանյութ) «Հայրենիքի փրկության շարժումը» հաղորդագրություն է տարածել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Մահացել է արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը ՊՆ համակարգում նշանակումները լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս․ Տիգրան Աբրահամյան Հայտնաբերվել է ևս 8 աճյուն Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 236 դեպք Գեղարքունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց «168 ժամ». Փաշինյանի մանկության երազանքը «168 ժամ». Փաշինյանի իշխանության գալուց հետո Հայաստանում պղծվել են հավատը, եկեղեցին, ընտանիքը, ընկերությունը «Հրապարակ». Շնչակտուր ընտրություններ «Ժողովուրդ». Որքանո՞վ են թշնամի երկրների զորավարժությունները վտանգավոր Հայաստանի համար «Ժողովուրդ». Փաստորեն Զանգեզուրը վտանգված է. մանրամասներ «Ժողովուրդ». Փաշինյանը նոր թիմ է ձևավորում. ինչ գործընթացներ են սկսվել «Հրապարակ». Հանրության գրեթե 100 տոկոսի մոտ կա կոնսենսուս, որ այս իշխանությունը պետք է օր առաջ հեռանա․ Արթուր Վանեցյան «Փաստ». Փաշինյանն ընտրել է «ժամանակի վրա խաղալու» մոտեցումը «Փաստ». Մեկ այլ՝ «իմքայլական» իրականություն «Փաստ». Բոլոր իրավական հիմքերը կան՝ Փաշինյանին անհապաղ ձերբակալելու․ դատախազն անկեղծացել է «Հրապարակ». Առողջապահության աթեիստ նախարարին փոխարինելու է գալիս հավատացյալը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 19 Ջերմուկից 10 կմ հեռավորության վրա գրանցվել է 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ Դրմբոնի բնակիչները Մարտակերտիից դեպի Վարդենիս ճանապարհը շահագործելու հարցով դիմել են ռուս խաղաղապահներին (տեսանյութ) ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցերի Թվերի արհեստական խառնաշփոթը և զգացմունքների շահարկումը նպատակ ունեն փրկել մեղավորների կաշին. Միքայել Մինասյան Սեյրան Օհանյանը՝ թուրք-ադրբեջանական զորավարժությունների վերաբերյալ Հրապարակվել են Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստան մուտք գործելու կանոնները Միանում եմ Համալսարանականների նախաձեռնությանը. Միհրան Հակոբյան Արսեն Թորոսյանն ազատվեց առողջապահության նախարարի պաշտոնից, այդ պաշտոնում նշանակվեց Անահիտ Ավանեսյանը ՊՆ. ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայել ցանկացող զորակոչիկները պետք է դիմեն մինչև հունվարի 30-ը «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի ասուլիսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Անահիտ Ավանեսյանն առողջապահության նախարա՞ր կնշանակվի Առինջում բախվել են 58 երթուղին սպասարկող ավտոբուսը և բեռնատարը Իրանի ԱԳ նախարարը դիմել է ԱՄՆ-ին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan