Ամերիկուհին Ադրբեջանին հայկական գորգեր է նվիրել

Բևերլի Շիլցը, ով նախորդ տարի մահացած ամերիկացի երաժիշտ և կոլեկցիոներ Գրովերա Շիլցի կինն է, որոշում է կայացրել Ադրբեջանի Պետական թանգարանին նվիրել մեկ և Ժողովրդական-կիրառական արվեստին երկու գորգ:

Դրանցից մեկը շիրվանական է ‘ հյուսված ХIХ դարում, իսկ մյուսը գործվել է ХVII դարում և ամբողջ աշխարհում մեծ հռչակ ունեցող արցախյան «Վիշապագորգ» է: Իր տեսակի մեջ եզակի «Վիշապագորգը» հայ ձեռագործների կողմից կիրառվել է դեռևս 13-րդ դարում և չունի այլ ազգերի արվեստի գործերի հետ որևէ նմանություն:

Վիշապագորգը հյուսվում է վիշապաձև պատկերներից, քանի որ Արցախի հայ բնակչության համար վիշապն ունի ծիսական նշանակություն: Սովորաբար այն գործում էին երիտասարդների կամ նոր տների համար:

Այս մասին տեղեկացնում է «Voskanapat.info»-ն’ կոչ անելով Հայաստանի կառավարությանը, մասնավորապես ‘ Մշակույթի նախարարությանը, ուշադրություն դարձնել հայկակն մշակութային ժառանգության գողության հերթական փաստի վրա: Գորգերը շուտով կլինեն Ադրբեջանում: Գորգերի պատկանելիության հարցը հարկ է բարձրացնել ՄԱԿ-ի գիտության, կրթության և մշակույթի հարցերով զբաղվող մարմնում ‘ ՅՈՒՆԵՍԿՕ-ում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում