Չինաստանում բացվել է ծովաստղի տեսքով աշխարհի խոշորագույն օդանավակայաններից մեկը

Չինաստանում բացվել է ծովաստղի տեսքով աշխարհի խոշորագույն օդանավակայաններից մեկը

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Չինաստանում բացվել է աշխարհի խոշորագույն օդանավակայարաններից մեկը, որն իր առաջին կոմերցիոն չվերթը կդիմավորի սեպտեմբերի 20-ին:

Ինչպես ներկայացնում է CNN-ը, Պեկինի ծայրամասում գտնվող հսկայական օդակայանի 4 թռիչքուղիների և տերմինալի մակերեսը հավասար է 97 ֆուտբոլի դաշտի չափսերին (1 մլն քառ. մետր):

Օդային հանգույցի առաջին նպատակն է 2025 թվականին ուղևորների հոսքը հասցնել 72 մլն-ի, իսկ տարեկան բեռնափոխադրումների ծավալը՝ 2 մլն տոննայի: Հետագայում ակնկալվում է, որ օդակայանը 7 թռիչքուղի կունենա և 100 մլն ուղևորի կսպասարկի:

«Դաքսին» կոչվող օդակայանը նախագծել է հանրահայտ ճարտարապետ Զահա Հադիդը (1950-2016) չինացի գործընկերների հետ համատեղ: Նախագծի արժեքը գնահատվում է 11.5 մլրդ դոլար, իսկ շինարարությունը սկսվել է 2014 թվականին:

Օդանավակայանն իր տեսքի համար անվանում են «ծովաստղ». սպասման 5 սրահները միավորված են կենտրոնում գտնվող գլխավոր սրահի հետ: Դա արվել է կրճատելու համար այն տարածությունը, որը պետք է անցնեն ուղևորները:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում