Մոսկվայում տեղի կունենա Սերգեյ Փարաջանովի արվեստի գործերի առաջին վիրտուալ ցուցահանդեսը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Մոսկվայում մեկնարկել է եզակի նախագիծ` ռեժիսոր և նկարիչ Սերգեյ Փարաջանովի արվեստի գործերի առաջին վիրտուալ ցուցահանդեսը: Ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս հաղթահարել երկրների և քաղաքների միջև հեռավորությունը, ցուցադրել Փարաջանովի ստեղծագործական հանճարի ուժը Մոսկվայի հնարավորինս շատ բնակիչների: Մեր վիրտուալ թանգարան մուտք գործելու համար տոմսերի և հրավիրատոմսերի անհրաժեշտություն չկա, բավական է մի սեղմում:
Այս նախագծի վրա աշխատել է Հայկական մշակույթի աշնանային շրջանի կազմակերպիչների թիմը` Մոսկվայի հայկական թանգարանի և Երևանում Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի հետ համատեղ: Տեխնիկական որոշումները մշակել է Շրջանի պաշտոնական գործընկեր ARLOOPA ընկերությունը:
Սերգեյ Փարաջանովի վիրտուալ ցուցահանդեսը հասանելի է Մոսկվայի հայկական թանգարանում, ԼՍԱՐԱՆ կրթական կոնֆերանսում, Սերգեյ Պրոկոֆյեվի թանգարանում, Մոսկվայում Հայաստանի դեսպանատանը, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցու տաճարային համալիրի տարածքում` Օլիմպիյսկի պողոտայում:
<Փարաջանովի անհավանական պատկերների աշխարհ խորասուզվելու համար բավական է ներբեռնել ARLOOPA հավելվածը, գտնել անհրաժեշտ երկրապիտակը և վայելել ցուցահանդեսը: Մանրամասն հրահանգները հասանելի են armenianseasons.ru կայքում:
ARLOOPA ընկերությունը զբաղվում է լրացված և վիրտուալ իրականությամբ բջջային հավելվածների և խաղերի մշակմամբ, մատուցում է լայն AR և VR ծառայություններ, օգտագործում է լրացված իրականութան, պատկերների և համակարգչային տեսողության ճանաչման տեխնոլոգիաները` իրականությունը հարուստ ինտերակտիվ բովանդակությամբ անկրկնելի արկածի վերածելու համար»,-նշում են կազմակերպիչները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում