Ես Արցախ եմ հրավիրելու այս մրցանակներին արժանացած մեր հայրենակիցներին և նորից մեծարելու եմ նրանց. Բակո Սահակյան (տեսանյութ)

Ես Արցախ եմ հրավիրելու այս մրցանակներին արժանացած մեր հայրենակիցներին և նորից մեծարելու եմ նրանց. Բակո Սահակյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Անկախությունը մեծագույն արժեք է և այն մշտապես արժևորելու լավագույն միջոցը աշխատանքն է: Այս մասին Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակի առթիվ Գյումրիում մեկնարկած «Մեր ժամանակի հերոսը» խորագրով մրցանակաբաշխության ժամանակ ասաց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:

«Մասնակցելով այս մրցանակաբաշխությանը՝ ինձ մոտ մտահաղացում առաջացավ․ ես հրավիրելու եմ այս մրցանակներին արժանացած մեր հայրենակիցներին մեր հայրենիքի Արցախյան հատված և Արցախի Հանրապետությունում նորից ու նորից մեծարելու եմ նրանց: Այս կերպ է պետք վարվել, այդ կերպ է պետք հարգել և պաշտել հայրենիքի պաշտպաններին, այսպես է պետք սիրել հայրենիքը»,– ասաց Սահակյանը:

Նախագահի խոսքով՝ այդ մեծարումն Արցախում օգտագործելու է՝ խորապես հասկանալու համար, թե նրանք ինչպես են հասել այդ հաղթանակին, և նույն հաջողությունը Արցախի Հանրապետությունում գրանցելու նպատակով՝ ակնկալում է հերոսների աջակցությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում