Էժանագին սուտ. Թող մի զինվորի անուն տան, ում գնդապետ Խաչատուրովը ծեծի է ենթարկել
Նմանատիպ
Ինչպես տեղեկացնում է Tert.am-ը, ՊՆ մամուի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հերքում է NRNAK.com-ի տեղեկությունը, որ շաբաթ օրը երեկոյան Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի որդին ալկոհոլի ազդեցության տակ դաժան ծեծի է ենթարկել Դիլիջանի հրետանային զորամասի չորս ժամկետային զինծառայողների: Կայքը նշել էր նաև, որ զինվորներից երեքը տեղափոխվել են Վանաձորի հոսպիտալ: Իսկ Զորիկ անունով զինվորին, ում վիճակը չափազանց ծանր է, Խաչատուրովի որդին իր մեքենայով տեղափոխել է Երևանի հիվանդանոցներից մեկը:
Արծրուն Հովհաննիսյանն ասել է. «Հերթական անհիմն տեղեկատվությունն է, ինչպես ռազմական ուսումնարանում, իբր մասսայական թունավորման մասին լուրը։ Թող մի զինվորի անուն տան, ում գնդապետ Խաչատուրովը ծեծի է ենթարկել»:
ՊՆ լրատվական ծառայության պատասխատուն հավելեց, որ վերջին անգամ գնդապետ Խաչատուրովը նշված զորամասում եղել է հունիսի 6-ին:
Panorama.am-ի փոխանցմամբ՝ Արծրուն Հովհաննիսյան ասել է. «Այն տեղեկատվությունը, թե Յուրի Խաչատուրովի որդին զինծառայողներ է ծեծել էժանագիտ սուտ է և այդպիսի բան չկա»:
Ինչպես հայտնում է Yerkir.am-ը, Արծրուն Հովհաննիսյանն ասաց նաեւ, որ ինքը չգիտի ու չի էլ կարող ենթադրել, թե ինչու է տարածվել այդ տեղեկատվությունը եւ ինչ պատճառներ այն կարող է ունենալ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում