AM | RU
USD
EUR
RUB

Էլինար Վարդանյան. Բարի գալուստ պատժիչ Հայաստան

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Altprojects.am: Դատարանների երկու որոշումներով փաստվեց այն, ինչի մասին մենք նախօրոք զգուշացրել էինք՝ Հայաստանը պաշտոնապես մտավ պատժիչ ռեպրեսիաների փուլ։

Ես կոչ եմ անում տարբեր շրջանակներին՝ դադարեցնել դատավոր Աննա Դանիբեկյանին կամ դատավոր Արմեն Դանիելյանին կամ այլ դատավորների թիրախ դարձնելը։ Հիմա դա չէ հիմնաքարային խնդիրը։ Այդ դատավորները, քննիչները և այլոք ավելի ուշ կպատմեն, թե ինչ ճնշումներ են եղել իրենց վրա, ովքեր և ինչպես են ճնշել, մենք կիմանանք նաև նրանց անունները, ովքեր հրաժարվել են անօրինական հրահանգներ կատարել և այլն։

Սրանք ավելի ուշ, այնպես ինչպես ենթադրվում է, որ հետագայում կլինի մայիսի 20-ի գործ՝ դատարանների շրջափակման, կլինի սեպտեմբերի 16-ի գործ՝ ՍԴ-ի վրա բացահայտ ճնշումերի գործ՝ սահմանադրական կարգի տապալման երանգներով, կլինի սեպտեմբերի 17-ի գործ՝ ՍԴ որոշումը անտեսելով դատարանի որոշում և այլն։ Այս ամենը՝ որոշ ժամանակ անց։

Բայց այսօր սա չէ ամենակարևորը, ամենահրատապը։ Եվ իմ ահազանգը դրա մասին չէ։ Իմ ահազանգն այն մասին է, որ Հայաստանը պաշտոնապես մտել է պատժիչ, ռեպրեսիաների փուլ։ Սա ունի իր հստակ կանոնները, միջազգային և ռեգիոնալ ողբերգական փորձը։ Հիշեք, Հայաստանում՝ այլևս ոչ ոք չի կարող հանգիստ լինել՝ ոչ մեծահարուստները, ոչ պայմանավորվածները, ոչ սկզբունքայինները, ոչ ճկվողները, ոչ նախկինները, ոչ ներկաները, ոչ ամենամտերիմները. սա է այս փուլի խաղի կանոնը։

Եվ սա ոչ թե նշանակում է, որ բոլորը դառնում են հավասար օրենքի առաջ, այլ հակառակը՝ բոլորը դառնում են անպաշտպան իրավական կամայականությունների առաջ։

Ցավում եմ, որ սա դարձավ Հայաստանի նոր բրենդը և պետության նոր ամենասուր մարտահրավերը։

Էլինար Վարդանյան

«Իմ ձայնը» նախագիծ

 

Լրահոս
Ի տարբերություն մեզ՝ Ադրբեջանն ավելացնում է իր ռազմական ծախսերը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ։ Հոկտեմբերի 21 «Կարկառ» ճամբարում տեղի է ունեցել «Ձյուդոն բաց երկնքի տակ» խորագրով փառատոնի բացման արարողությունը Մոսկովյան դատարանը հրապարակել է հայ գործարարին սպանողների դատավճիռը Հրավառությունից հետո այրվում է Հաղթանակի զբոսայգու հարակից տարածքը Հոկտեմբերի 21-ի հոսանքազրկումների մասին Զոհասեղանին այլևս մեր պետականության հարցը չէ նույնիսկ, զոհասեղանին դրված է երկրիր ունենալ-չունենալու հարցը Բաքվում ոստիկանությունը ճնշել է մետրոյի կայարանի դիմաց ցույց անցկացնելու փորձը Ռուսաստանում չեն հասկանում, թե ինչ է անում Սիրիայում ԱՄՆ-ը Ահա, թե ինչու էր Արթուր Դավթյանը բաց կապով ինձ զանգել, ու վերացարկվելով իրականությունից, խրոխտ-խրոխտ սպառնում Չեմ համարում, որ ինչ-որ մեկից լավն եմ, եթե պետք է բանտ տանեն՝ պատրաստ եմ, բայց ինձ լռեցնել որևէ մեկը չի կարող. Միհրան Հակոբյան Անծանոթ աղջիկը Հայկ Մարությանին նվիրեց Ռոբերտ Քոչարյանի գիրքը Լուկաշենկոն հիշել է, թե ինչպես են Ելցինի հետ Քլինթոնի ներկայությամբ ծիծաղել նրա վրա Զոհրաբ Մնացականյանը կվկայի Հանրապետության տարածքում ջերմաստիճանը զգալի կնվազի Հայտնի է Արմեն Կարապետյանի պաշտոնանկության պատճառը Գաղտնի ու թաքուն Մեր երկիրը ընկել է անհայրենիք, անհավատ և որևէ սրբություն չունեցող մարդկանց ձեռքը Թովմասյանի դուստրերին ու թոշակառու հորը ԱԱԾ հրավիրելու իրական նպատակը բարոյական ու հոգեբանական ճնշում գործադրելն է Բաքվում կայանալիք ընդդիմության ցույցի պատճառով մետրոյի երեք կայարան է փակվել Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմն արձագանքել է ԱԱԾ հայտարարությանը «Հայելու առաջ» հաղորդումը փակելը քաղաքական ճնշման հետևանք է. Սաթիկ Սեյրանյան Շենգավիթի շուկայի աշխատակիցներն այսօր գործադուլ են հայտարարել Թբիլիսիում ուժգին պայթյունի հետևանքով տուժածների թվում հայեր չկան Բակո Սահակյանը ներկա է գտնվել նռան փառատոնին Հուղարկավորության ժամանակ տղամարդը «կենդանացել» է «Թուրքիան վերականգնել է Սիրիայում հրադադարի ռեժիմը». Թրամփ Լիբանանում հակակառավարական ցուցեր են՝ «WhatsApp» հեղափոխություն «Միքայել Համբարձումյանը հանձնարարել է՝ ԵՊՀ-ում փորեն, Միհրան Հակոբյանի վրա ինչ-որ բան գտնեն, մի գործ կարեն». Արթուր Դանիելյան Ռուսաստանում ամբարտակի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի (լուսանկարներ) Ոստիկանների նկատմամբ հարձակում գործած անձիք կալանավորվել են Առաջնագծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1100 կրակոց «Փաստ». Նիկոլ Փաշինյանի վարկանիշն օրեցօր անկում է ապրում «168 ժամ». 3 մլն դրամ աշխատավարձ՝ ոչինչ չանելու համար «Ժողովուրդ». Անելանելի իրավիճակ. պաշտոնի նշանակելու համար մարդ չեն գտնում «Փաստ». Գարեգին Չուգասզյանն օրերս բավականին ուշ ժամի կառավարության շենքում հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ «Հրապարակ». Իշխանությունը լուրջ մրցակից է համարում Վանեցյանին. հաջորդ թիրախը նա լինելու Հայկական «էկզոկմախքի» առաջին քայլերը «Հրապարակ». Ուզում են միանգամից ամբո՞ղջը՝ պառլամենտ, կառավարություն, ՍԴ «168 ժամ»․ «Հպարտ քաղաքացիներն» ու իրավապահ համակարգի դելեգիտիմիզացիան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan