Բողոքի ակցիա. պահանջում են պատժել փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծողներին (տեսանյութ)

Բողոքի ակցիա. պահանջում են պատժել փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծողներին (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: 11։55

Բողոքի ակցիա իրականացնողները Կառավարության շենքի մոտից ուղևորվեցին Կենտրոնական զինվորական հոսպիտալ՝ իրենց զորակցությունը հայտնելու փոխգնդապետ Արա Մխիթարյանի հարազատներին:

11 ։ 48

Կառավարության դիմաց մի խումբ մարդիկ պահանջում են պատժել փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծողներին:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Tert.am-ի խմբագրություն ահազանգած քաղաքացին վստահեցնում էր, որ սեպտեմբերի 18-ին, 23:30-ին Եղեգնաձորում փոխգնդապետ Արա Մխիթարյանը գնացել է Եղեգնաձորի Արսենյան փողոցի թիվ 5 հասցեի բակ՝ տուն գնալու նպատակով, այդ պահին մոտեցել է նաև այլ մեքենա, և նա կարծել է, թե իր ընկերներն են:

Նրան ծեծել են, փոխգնդապետ Արա Մխիթարյանն այս պահին շարունակում է կոմայի մեջ մնալ:

Նշվում է, որ Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը ներկա է եղել Եղեգնաձորում փոխգնդապետի հետ տեղի ունեցած միջադեպին: Հարուցվել է քրեական գործ, մարզպետի օգնականին մեղադրանք է առաջադրվել, նա կալանավորված է։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում