AM | RU
USD
EUR
RUB

Ներկայիս անտարբերությունը ցույց է տալիս, թե նախարարությունն ինչ վերաբերմունք ունի Մայր բուհի նկատմամբ

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, FacebookԵՊՀ հարյուրամյակին նվիրված միջոցառումներն արդեն մեկնարկել են։ Մինչ միջոցառումների թոհուբոհի մեջ մտնելը մի քանի փաստ եմ ուզում արձանագրել՝

1. Կառավարական հոբելյանական հանձնաժողով այդպես էլ չստեղծվեց: Եթե ժամանակին կառավարական հանձնաժողով չստեղծելը նախարարությունը պայմանավորում էր Արամ Սիմոնյանի՝ ռեկտոր լինելու հանգամանքով, ինչն, անշուշտ, դատապարտելի մոտեցում էր, ապա ներկայիս անտարբերությունը ցույց է տալիս, թե նախարարությունն ինչ վերաբերմունք ունի Մայր բուհի և, առհասարակ, բարձրագույն կրթության նկատմամբ։

2. Տոնական միջոցառումների անցկացման համար Կառավարության կողմից տրված ֆինանսական աջակցություն չնչին է՝ ընդամենը 36 մլն դրամ: Համեմատության համար նշեմ, որ ԵՊՀ 90-ամյակին տոնակատարությունների համար պետության կողմից հատկացված գումարը մոտ 10 մլն-ով ավելի էր, քան ներկայիս աջակցության չափը։ Պետք է խոստովանել, որ առանց լուրջ պետական աջակցության ԵՊՀ-ն չունի բավարար կարողություններ մեծամասշտաբ միջոցառումներ կազմակերպելու համար։ Իսկ հարյուրամյակը լավ նշելու միակ իմաստը ոչ թե ներքին լսարանին իրազեկելն է, այլ արտասահմանյան գիտական և կրթական հանրույթի՝ դեպի ԵՊՀ ուշադրության սևեռումը։ Առանց պետական լուրջ աջակցության պարզապես անհնար է դրան հասնել։

3. Ըստ նախնական պայմանավորվածության՝ թե՛ ԵՊՀ գիտական խորհրդի հանդիսավոր նիստին, թե՛ գլխավոր խորհրդաժողովին երկրի վարչապետն ու նախագահը չեն մասնակցելու։ Ափսոսում եմ, քանի որ պետության գլուխն ու ղեկավարը կարող էին իրենց ներկայությամբ հավելյալ կշիռ հաղորդել Մայր բուհի հարյուրամյակին։ Ես հասկանում եմ, որ նրանց գրաֆիկը շատ խիտ է, սակայն, ըստ իս, եթե տուրիստ ման տալու ու ձկան փառատոններին մասնակցելու ժամանակ ունենում են, պետք է Մայր բուհի հարյուրամյակին պատշաճ մասնակցելու ժամանակ էլ լիներ։

Չնայած այս ամենին՝ ես գիտեմ՝ ժամանակն ամեն ինչ իր տեղն է դնելու։ Պարզապես պետք է հասկանալ, թե մեզնից յուրաքանչյուրն ինչ դեր կարող է ստանձնել այդ գործում՝ անկախ այն բանից, թե մյուսները (նույնիսկ երկրի ղեկավարները) ինչ կանեն։ Ես վստահ եմ, որ մենք ճիշտ ենք։ Եվ մենք կարող ենք։

Դավիթ ԱՊՈՅԱՆ


Լրահոս
Դեռևս մեկ շաբաթ առաջ Ալիևը խոսել էր բանակցությունների ոչ էֆեկտիվ լինելու մասին. Տ. Աբրահամյանը՝ ադրբեջանական սադրանքի մասին Վնասվել են Տավուշի մարզի երեք գյուղերի վերգետնյա գազատար ցանցերը Ադրբեջանական կողմը սեփական բնակչությանը շրջապատել է հրետանային մարտկոցներով Պեսկով. Կրեմլում խիստ մտահոգված են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փոխհրաձգություններով Արցախա-ադրբեջանական շփման գծում վիճակը հանգիստ է. խոսնակ ՀԱՊԿ-ը կոչ է արել Երևանին և Բաքվին անհապաղ դադարեցնել կրակը սահմանին Հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել զինծառայողներ Նիկոլ Փաշինյանի ու կառավարության պաշտոնական կայքերը կոտրվել են ադրբեջանական հաքերների կողմից Մի քանի ժամ է՝ վարչապետի ու Կառավարության կայքերը հասանելի չեն Ռ. Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ Ադրբեջանական սոցկայքերը հայտնում են սպանվածների մասին ՀԲԸՄ-ն կանգնած է Հայաստանի կառավարության և զինված ուժերի ու Արցախի ժողովրդի թիկունքին. hայտարարություն Նիկո՛լ, չափերդ լրիվ անցել ես. Ֆարմանյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Հայկական կողմը ադրբեջանցի գեներալ-մայոր ու գնդապետ է ոչնչացրե՞լ ԱԳՆ խոսնակը՝ Ադրբեջանի ԶՈՒ կողմից Բերդ քաղաքի հրետանակոծման վերաբերյալ Գարեգին Բ-ն` Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու մասին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ոչնչացնում են Տավուշի սահմանամերձ բնակավայրերը հրետակոծած ադրբեջանական հենակետերը (տեսանյութ) Հակառակորդը կրակում է Բերդ համայնքի ուղղությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 339 դեպք «Փաստ». Ադրբեջանի վերնախավում խուճապային տրամադրություն է Չավուշօղլուն հայտարարել է, որ «պատրաստ են զոհել իրենց կյանքը հանուն Ադրբեջանի» Գիշերը ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերից դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ. ՊՆ Միացյալ Նահանգների կոչը Հայաստանին և Ադրբեջանին Ադրբեջանցի ընկերներին կոչով դիմող ոմն Բաբկեն Համլետը, ոչ միայն ֆեյք չէ, այլև՝ բավականին ակտիվ աշխուժակ ԵՊՀ ուսխորհրդի նախագահի գործով դատական նիստ. ՈՒՂԻՂ «Իրատես». Խնդիրն ի կատար է ածվել. Ինչ խնդիր է դրված եղել 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի առջև «Հրապարակ». Իշխանությունը կնահանջի աղմկահարույց նախագծի հարցում «Ժողովուրդ»․ Արտակարգ դրություն երկրի ներսում և սահմաններին․ ինչ իրավիճակ էր ներքաղաքական կյանքում «Իրավունք». Շաբաթ-կիրակին որտե՞ղ է անցկացրել Փաշինյանը «Իրատես».Նի­կոլ Փա­շի­ն­յա­նը փոր­ձում է ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու հե­ղի­նա­կու­թ­յան հաշ­վին հետ բե­րել «ա­նա­ռակ որ­դի­նե­րին» «Հրապարակ». «Իմ քայլի» թիրախում ԲՀԿ-ական պատգամավորներն են «Փաստ». Իշխանությունները մտադիր են թուլացնել «չուժոյ» համայնքապետների դիրքերը «Հրապարակ». Ադրբեջանցիները հող են նախապատրաստում թե ներքին լսարանի, թե միջազգային հանրության համար. Ա. Տեր-Թադևոսյան «Փաստ». Իշխանությունն ուժեղացնում է ՀԿ-ների դերը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 14 Այդպե՞ս են կանխում պատերազմը. քաղաքագետ Այսօրվանից սկսած ներկայացնելու եմ իմքայլականների 2016-ին արված գրառումները. Հայկ Մամիջանյան Մայր Աթոռ. Մեր զորակցությունն ենք բերում ՀՀ իշխանություններին, Հայոց հաղթական բանակի մեր զինվորներին Համանախագահները հայտարարություն են տարածել Կոչ ենք անում միջազգային հանրությանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին համարժեք գնահատական տալ. ԱՀ ԱԳՆ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan