Մխիթարյանի Լիվերպուլ տեղափոխությանը կարող է խանգարել միայն Բորուսիան

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հաստատապես որոշել է ձեռք բերել «Շախտյորի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին և վճարել «հանքափորների» պահանջած գումարը: Այս մասին հայտնում է Sportarmenia-ն`հղում կատարելով Telegraph Sport-ին:

Ինչպես արդեն տեղեկացվել էր,անգլաիկան ակումբի տնօրեն Յեն Էյրը հետաձգել է իր այցը Բրազիլիա, որպեսզի անձամբ զբաղվի Մխիթարյանի տրանսֆերի գործարքի իրականացմամբ:

Առաջիկա 48 ժամվա ընթացքում ակումբի ներկայացուցիչները հանդիպում կունենան ֆուտբոլիստի հետ:

Սակայն, աղբյուրի փոխանցմամբ, «Լիվերպուլի» համար կարող է լուրջ մրցակից դառնալ Դորտմունդի «Բորուսիան», որը նույնպես հետաքրքրված է Մխիթարյանի ծառայություներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում