Կառավարությունը սեփական նախաձեռնությամբ մի քանի գործ ուղարկել է իրավապահ մարմիններին

ԱԺ արտահերթ նստաշրջանում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանին հարցրել է, թե կառավարությունն ունի՞ վիճակագրություն, թե համեմատած նախորդ տարիների, չարաշահումներն ավելացել են, թե՞ նվազել, ի՞նչ համեմատական կա:

Aysor.am-ի փոխանցմամբ` ի պատասխան այդ հարցին Ա. Գևորգյանը նշել է, որ նման համեմատականի ինքը չի տիրապետում, սակայն տեղեկացրել է, թե ՀՀ վարչապետի կողմից համապատասխան հանձնարարականներ են տրվել, որպեսզի իրավապահապներն ու կառավարության անդամները նմանատիպ տեղեկություններ ամփոփեն և ներկայացնեն:

Սակայն, ինչպես նշել է Ա. Գևորգյանը, 2011-ին խախտումներ արձանագրված ոլորտներում ռիսկերը նվազել են:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյաննհարցրել է, թե եղե՞լ է դեպք, որ կառավարությունը դիմի իրավապահ մարմիններին:

Արմեն Գևորգյանն ի պատասխան ասել է, որ կառավարությունը սեփական նախաձեռնությամբ մի քանի գործ ուղարկել է իրավապահ մարմիններին:

«Նման գործեր արդեն կան, կան նույնիսկ կալանավորվածներ, գործերը հիմա քննվում են»,- ասել է Ա. Գևորգյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում