Լավրովն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում

Լավրովն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անունից ղեկավարների պատվին կազմակերպված ընդունելության ժամանակ կարճատև շփում է տեղի ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև, գրում է ria.ru-ն՝ Նյու Յորքի դիվանագիտական աղբյուրին հղումով:

Ռուսական պատվիրակության աղբյուրը հայտնել է, որ «զրույցը միանգամայն գործնական է եղել»:

Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանում գլխավորում է ռուսական պատվիրակությունը. նրա ելույթը բարձր մակարդակի միջոցառումների շաբաթվա ընթացքում նախատեսված է սեպտեմբերի 27-ին:

Հիշեցնենք, որ երեկ մեկնարկել էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի բարձր մակարդակի միջոցառումների շաբաթը, որի ընթացքում ելույթ կունենա նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում