Ռուդոլֆ Խառատյան. Պար չի եղել, այլ ծես

Ռուդոլֆ Խառատյան. Պար չի եղել, այլ ծես

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Հայաստանի անկախության տոնին նվիրված միջոցառման ժամանակ բալետմեյստեր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանի բեմադրած պարային ներկայացումն ամբողջությամբ ծես էր։

«Երաժշտությունը Հարությունյանինն էր, որն այսօրն է ներկայացնում, իսկ ամբողջ բեմադրության իմաստն էր ցույց տալ, թե որտեղից ենք գալիս, մեր արվեստը, պատմությունը, ուր է գնալու, ոնց է շարունակվելու։ Իր ողջ գաղափարը ուղղահայաց, դեպի տիեզերք, անվերջություն, հավերժություն գնալն էր։ Պար չի եղել, այլ ծես։ Ձեռքերն իրար վրա դրված ժեստը նշանակում է ուժ, ուժի զսպում, իմաստնություն։ Վերցրած է մեր հին թագավորներից, որոնք նույնպես պատկերված են՝ վերևի մասում մերկ և նույն զգեստի նման զգեստով»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ռուդոլֆ Խառատյանը։

Ինչ վերաբերում է քննադատություններին, նա նշեց, որ այսօր մարդիկ տուփի մեջ են մնացել, ցանկանում են տեսնել այն, ինչ ծանոթ է, հարազատ է, նորը չեն ուզում, բայց նորը պետք է ճանաչել տա։

«Մեզ մոտ զարգանում են այն տեսակները, որոնք հատուկ են ֆիզիկական էությանը»,- ասաց Ռ. Խառատյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում