Մարդն ու անասունը իրարից ջոկվում են հիշողությամբ

Մարդն ու անասունը իրարից ջոկվում են հիշողությամբ

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Facebook: Մեկ տարի առաջ փորձեցինք Հայոց Եկեղեցին և Վեհափառին օրենքով պաշտպանել ծնկի բերելու մոլուցքով տառապողներից: Այդ ժամանակ էր արդեն պարզ, որ մոլագարության հասնող հակաքրիստոնեական տարրերի առաջ կանաչ լույս է վառվում՝ փորձելու համար ավիրել ազգային արժեհամակարգի կարևորագույն հենասյուներից մեկը: Փորձելու ավիրել այն, ինչը մեզ՝ որպես առանձին էթնոմշակութային միավոր, բերել հասցրել է 21-րդ դար:

Այս նախաձեռնությունից մեկ տարի անց պետք է պարզվեր, որ Հայ Առաքելական Եկեղեցին պետական պաշտպանության կարիք չունի, բայց պացիենտի զավակներն ունեն և երեկոյան զբոսնելուց նրանց հետ պետք է հարկատուից վճարվող պետական թիկնապահներ ուղեկցեն:

Ու թող ոչ մեկ չկասկածի՝ բարին ու ճշմարտությունը հաղթելու են, ազգայինը հաղթելու է, ինչպես Դ. Թրամփը կասեր՝ ապագան հայրենասերներինն է, ոչ թե գլոբալիստներինը: Իսկ այս օրենսդրական նախաձեռնությունը տապալողներն այդ խարանն իրենց վրայից չեն կարողանալու մաքրել, չի ստացվելու, որովհետև մարդիկ հիշողություն ունեն, Հ. Մաթևոսյանի ասած՝ մարդն ու անասունը իրարից ջոկվում են հիշողությամբ:

No photo description available.

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում