Ինչո՞ւ վարչապետը չմասնակցեց «ԴԴՏ»-ի համերգին

Վարչապետ Տիգրան Սարգսյանը չի մասնակցել «ԴԴՏ» լեգենդար ռnp խմբի՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում կայացած համերգին: Իսկ դա, մեղմ ասած, ուշագրավ իրադարձություն է:

Խնդիրն այն է, որ դեռ մայիսի 23-ին Աժ միջանցքում «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հարցին պատասխանելիս վարչապետը հայտարարել էր, թե «ԴԴՏ»-ի մենակատարը՝ Յուրի Շևչուկը, իր «սիրելի երգիչներից մեկն Է», և որ նրա մի շարք երգեր ինքն Էլ Է կատարում: Նա հայտարարել էր նաև, որ հնարավորության դեպքում անպայման գնալու Է համերգին:

Դեռ այդ օրը թերթը կասկած Էր հայտնել համերգին վարչապետի մասնակցելու վերաբերյալ: Խնդիրն այն Է, որ Շևչուկը լինելով Տ. Սարգսյանի ամենասիրելի կատարողներից մեկը, միևնույն ժամանակ ունի քաղաքացիական շատ կոշտ դիրքորոշում, ինչի պատճառով «վայելում Է» ՌԴ նախագահ Պուտինի ատելությունը, և այս պարագայում, ՀՀ վարչապետի մասնակցությունը համերգին ՀՀ և ՌԴ իշխող Էլիտաների հարաբերությունների հարց է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում