Արոնյանը դուրս է մնացել ՖԻԴԵ-ի լավագույն տասնյակից
30/09/2019 19:01
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը դուրս է մնացել ՖԻԴԵ-ի 10 լավագույն շախմատիստների շարքից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հոկտեմբեր ամսվա դասակարգման նոր աղյուսակում Լևոն Արոնյանը 14-րդն է: 10-յակում են` Մագնուս Կարլսենը, Ֆաբիանու Կարուանան, Դին Լիժենը, Անիշ Գիրին, Իան Նեպոմնիաշկին, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Շահրիյար Մամեդյարովը, Ուեսլի Սոն, Վիշի Անանդը, Լայներ Դոմինգես-Պերեսը:
Հայաստանի ներկայացուցիչներից 100 լավագույնների շարքում են` Գաբրիել Սարգսյանը (46-րդ տեղ) և Սերգեյ Մովսեսյանը (98-րդ տեղ):